Արտաքին 3 տարի առաջ - 14:30 13-03-2023

Հայաստանից վտարված ադրբեջանցիներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. Ադրբեջանի մեջլիսի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան հակադարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ դրանք որակելով որպես «Հայաստանի կողմից կատարվող կեղծիքի ու խեղաթյուրման հերթական դրսևորում»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Գաֆարովան ասել է Բահրեյնում կայացած խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովի շրջանակներում իր ունեցած ելույթում։

Գաֆարովան ափսասանք է հայտնել Ալեն Սիմոնյանի ելույթի կապակցությամբ՝ պնդելով, թե, իբր, «Հայաստանն իր խտրական և անհանդուրժողական քաղաքականությամբ հայտնի աշխարհի ամենամոնոէթնիկ երկրներից մեկն է»։ Նա զարմանք է հայտնել, որ Ալեն Սիմոնյանը ազգային փոքրամասնություններին նվիրված ելույթում չի հիշատակել «Հայաստանում բնակվող ադրբեջանցիների բռնի տեղահանումը, ովքեր այդ տարածքներում բնակվել են դարեր շարունակ»։ Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվել է մի քանի փուլով, որի վերջին փուլը տեղիո ունեցավ 1980-ական թվականների վերջին՝ «հանգեցնելով ավելի քան 300 հազար ադրբեջանցիների արտքսմանը»։

Ադրբեջանի մեջլիսի խոսնակը նշել է, թե, իբր, «Հայաստանից վտարված ադրբեջանցիներն իրավունք ունեն իրենց տներ վերադառնալ, ինչն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ միջազգային ակտերում»։ «Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի ադրբեջանցիներն ապահով և արժանապատիվ կերպով վերադառնան իրենց տները և վերադարձից հետո ապահովեն իրենց անհատական ​​և հավաքական իրավունքները»,- ասել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան, անդրադառնալով Սիմոնյանի հայտարարությանը, թե Հայաստանը տարածքային պահանջ չունի որևէ երկրի նկատմամբ, հայտարարել է, որ Հայաստանը մոտ 30 տարի այսպես կոչված «օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, ինչպես նաև շարունակում իր զինված ուժերը պահել այնտեղ՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը»։ Գաֆարովան Սիմոնյանին մեղադրել է նաև Արցախի բնակչության թվաքանակի վերաբերյալ «կեղծ և շինծու» թվեր հնչեցնելու մեջ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի 25 հազար հայկական ծագում ունեցող քաղաքացիները (նկատի ունի Արցախի բնակչությանը-խմբ)կօգտվեն նույն իրավունքներից, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։

Սաբիհա Գաֆարովան միևնույն ժամանակ հերքել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները։ Նա հերթական անգամ պնդել է, որ «ճանապահը բաց է բոլոր քաղաքացիական և մարդասիրական մեքենաների անխոչընդոտ անցման համար, ինչը փաստում են նաև տեղում գործող համապատասխան միջազգային կազմակերպությունները»։

Նա հավելել է, որ «Բաքուն կատարում է իր ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև, պարտավորվում է ապահովել իր քաղաքացիների իրավունքների իրացումը և նրանց օրինական պահանջների կատարումը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը