Ներքին 1 տարի առաջ - 22:19 15-08-2024

Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված ԼՂ հայերի մասին․ Օլիվյե Դըկոտինյի

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հիշեցրել է հայերի` Արցախ վերադարձի իրավունքի մասին․

«Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի մասին, որոնց վերադարձի իրավունքը հաստատել է Արդարադատության միջազգային դատարանը»,- գրել է նա։