Արտաքին 2 տարի առաջ - 13:40 13-12-2023

Գերմանիայում հետաքննում են ռուս զինվորականների ռազմական հանցագործությունները

Գերմանիան այն երկրներից է, որն օգնում է Ուկրաինային հետաքննել ռուս զինվորականների կողմից կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունները։ Չնայած այլ երկրներներում նման գործընթացներ դեռ չեն եղել, բայց Գերմանիայում հետաքննությունը կսկսվի արդեն առաջին շաբաթներին։

Կարլսրուեի դաշնային դատախազությունը Գերմանիայում միակ կառույցն է, որը կարող է հետաքննել պատերազմական և առհասարակ մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Այն գործում է օրենքի հիման վրա, որը գերմաներով կոչվում է Völkerstrafgesetzbuch, և այն կարող է թարգմանվել որպես միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների օրենսգիք։ Այս օրենքը թույլ է տալիս հետաքննել միջազգային իրավունքի դեմ արտերկրում կատարված հանցագործությունները: Այն համեմատաբար նոր է, առաջին մեղադրանքներն ներկայացվել են 2011 թվականին՝ Ռուանդայում ապստամբների խմբավորման առաջնորդների դեմ։

Դատախազ Դուշա Գմելը Բոննում քննարկման ժամանակ ասել է, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել՝ ինքնությունը չպարզված անձանց դեմ։ Նրա խոսքով՝ դրա նպատակն է օգնություն ցուցաբերել ինչպես Հաագայի Միջազգային քրեական դատարանին, այնպես էլ Ուկրաինային և այլ երկրներին, որտեղ ընթանում են Ռուսաստանի պատերազմի հետ կապված հետաքննությունները: Նման երկրներ ավելի քան 20-ն են ։

ՄՔԴ-ն 2023 թվականի մարտին միջազգային օրդեր է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության համար՝ ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման կասկածանքով։

Հարցը,թե որտե՞ղ և ինչպե՞ս են իրականացվելու դատավարությունները,դեռ քննարկվում է։ Երկրները քննարկում են բազմաթիվ տարբերակներ, այդ թվում՝ այսպես կոչված հիբրիդային մարմնի ստեղծումը, որտեղ գործընթացները կընթանային Ուկրաինական օրենսդրությամբ, բայց միջազգային դատավորների մասնակցությամբ։ Հանցագործություններից առանձնանում են հատկապես ռեզոնանսային հանցագործությունները, որոնք ենթադրաբար կատարվել են ռուս զինվորականների կողմից Կիևի արվարձանի՝ Բուչա քաղաքի օկուպացիայի ժամանակ։

Գերմանիայում կան ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի փախստականների, ովքեր ականատես են եղել այդ հանցագործություններին, կամ իրենք են դարձել դրանց զոհերը: Ապացույցների հավաքագրման գործընթացը համաձայնեցված է այլ երկրների հետ։ Այդ նպատակով ստեղծվել է ստանդարտացված հարցաթերթիկ, որն առկա է յուրաքանչյուր ոստիկանական բաժանմունքում։

Դատախազ Սուշա Գոմելի խոսքով՝ տվյալներ հավաքելը շատ դժվար է, քանի որ Ուկրաինայից ժամանած վկաները չեն շտապում ցուցմունք տալ:

Դաշնային դատախազությունը փախստականների շրջանում քարոզչություն է սկսել՝ կոչ անելով քննչական մարմիններին պատմել հանցագործությունների մասին ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին