Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:15 09-12-2023

Կոնվենցիայի ընդունումից 75 տարի անց աշխարհը շարունակում է ականատես լինել նոր ցեղասպանությունների

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում մեկնարկել է «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան 75 տարի անց» խորագրով կլոր-սեղան քննարկում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը նշեց` չնայած կոնվենցիան ամենաշատը վավերացված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային փաստաթղթերից է, սակայն աշխարհը շարունակում է ականատես լինել նոր ցեղասպանությունների:

«Այսօրվա մեր կլոր-սեղան քննարկումը նպատակ ունի ցեղասպանագետ գիտնականների ելույթների միջոցով քննարկել, թե ցեղասպանության կոնվենցիան այս 75 տարիների ընթացքում արդյոք նպաստե՞լ է ցեղասպանությունների կանխարգելմանը և ցեղասպանների պատժմանը, թե՞ ոչ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը: 2023 թ. սեպտեմբերին արցախահայության բռնի տեղահանումը նոր հարցեր բարձրացրեց Ցեղասպանության կոնվենցիայի կիրառման, մեկնաբանման և կանխարգելման գործառույթի հետ կապված: Այս հարցի ներքո էլ, պատմական ակունքներից գալով, քննարկելու ենք և որոշակի առաջարկներով ենք հանդես գալու»,- ասաց Էդիտա Գզոյանը:

Նա նշեց, որ բանախոսները կանդրադառնան ցեղասպանությունների իրավական, պատմական և մշակութային ասպեկտներին, ինչպես նաև կքննարկեն ատելության խոսքի դերը ցեղասպանությունների իրականացման մեջ:

Միջոցառման մասնակից, դասախոս Նաիրա Սահակյանը, ով հիմնականում ուսումնասիրում է Ադրբեջանի և մասնավորապես այդ երկրի պաշտոնյաների քաղաքական դիսկուրսը, որը հիմնականում պտտվում է ԼՂ կոնֆլիկտի շուրջ, ընդգծեց, որ արդեն 75 տարի է անցել, ինչ Ցեղասպանության կոնվեցիան կա, բայց դրանից հետո մարդկությունը ականատես է եղել բազմաթիվ ցեղասպանությունների, որոնք տեղի են ունեցել, ինչպես նաև վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը, որը, ըստ մասնագետի, նույնպես կարելի է որակել որպես ցեղասպանություն:

Նա մանրամասնեց, որ իր ելույթում խոսելու է նրանից, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր տարբեր ելույթներում փորձում հայերին ապամարդկայնացնել ու նրանց որպես սպառնալիք ներկայացնել՝ նշելով, որ դա ցեղասպանության իրականացման մի քանի փուլերից մեկն է։

«Սա կարևոր է նրանով, որ, եթե նայենք թե ինչ փուլերով են տեղի ունենում ցեղասպանությունները, ապա կնկատենք, որ այդ մի քանի քայլերի մեջ ապամարդկայնացումը առանցքային տեղ է գրավում: Սա այն դեպքն է, երբ դիմացինի մեջ թշնամու կերպար ստեղծելուց նրան փորձում ես զրկել բոլոր մարդկային հատկանիշներից և դրանով իսկ նրան ներկայացնում որպես թիրախ, որին կարելի է ոչնչացնել։ Դիմացինին ոչ մարդկային էակ ներկայացնելուց բացի, նրան ներկայացնում ես նաև որպես քո գոյության համար վտանգավոր տարր, և սա ենթագիտակցության մեջ ստեղծում է իրադրություն, որ դու հարկադրված ես դիմացինին սպանել, հակառակ դեպքում նա քեզ վնասելու է»,- մանրամասնեց նա:

Ըստ մասնագետի՝ Ադրբեջանի նախագահը և բարձրաստիճան պաշտոնյանները կիրառում են հենց այս մեթոդները հայ ժողովրդի դեմ ատելություն սերմանելու նպատակով:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ