Ներքին 5 տարի առաջ - 14:15 12-02-2021

ՊՂԾԵԼ ԵՆ ՀՐԵԱ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Փետրվարի 12-ին Երևանում պղծել են Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների «Ապրել-չմոռանալ» ցեղասպանության հուշարձանը, որի առթիվ ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատարստում: Ներկայումս քաղաքապետարանը մաքրում է հուշարձանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում խստորեն դատապարտել է Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը. «Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,- գրել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը հավելել է, որ նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ