Մամուլ 2 տարի առաջ - 08:12 05-12-2023

Ով և ինչու է առաջադրել Մելիքբեկյանի թեկնածությունը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է 2 թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն, գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, Մելիքբեկյանին՝ խորհրդային հայտնի մարզիկ Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած «Անի» ՖԱ-ն: Այս ակումբն ընդգրկված էր Հայաստանի Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնությունում, ինչը ՀՖՖ-ի կողմից դադարեցվեց` «պայմանավորված խաղերի» պատճառով: Նախատեսված 34 տուրերի փոխարեն կայացավ 30-ը, քանի որ, ըստ ՀՖՖ-ի, մասնակից մի շարք ակումբներ ներքաշված էին պայմանավորված խաղերի մեջ:

2020թ. հուլիսին ՀՖՖ-ն որոշում կայացրեց որակազրկել առաջնության մասնակից մի քանի ակումբների` «Լոկոմոտիվ», «Արագած», «Մասիս» եւ «Տորպեդո»: Այն ժամանակ շատերը զարմացան, որ այս ցանկում չկար «Անին», որը խմբի ետնապահներից էր` անցկացրած 28 խաղերում բաց էր թողել 108 գնդակ, երբեմն մրցակիցներին պարտվելով 0:12 հաշվով, ինչն արդեն կասկածելի էր: Հատկանշական է, որ հետագայում այս թիմը չի մասնակցել պաշտոնական մրցաշարերի, իսկ օրեր առաջ հայտնի դարձավ, որ հենց այս ակումբն է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը, եւ ամեն ինչ պարզ դարձավ:

Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ պայմանավորված խաղերի մեջ մեղադրված ակումբների իրական տերերն այսօր էլ ֆուտբոլում են` իրավաբանական այլ անձանց անունների ներքո: Ի դեպ, հայկական ակումբներում պայմանավորված խաղերի մասին խոսակցություններ կային նաեւ նախկինում: Հայաստանի առաջնության Առաջին խմբում գրանցված են թիմեր, որտեղ ընդգրկված են մեծ թվով լեգիոներներ, ինչն ավելի է հեշտացնում ստվերային գործարքները: Ոլորտի մասնագետներից մեկն իր զարմանքը հայտնեց` «հասկանալի» չէ, թե ինչու է ՀՖՖ-ն թույլատրում 1-ին լիգայում լեգիոներների ներգրավումը, չէ՞ որ այն պետք է լինի տեղացի ֆուտբոլիստների դարբնոց, այնպես, ինչպես անում են ֆուտբոլային զարգացած ու զարգացող երկրները: Իսկ Բարձրագույն խմբի կասկածելի խաղերի մասին արդեն խոսում են սոցցանցերում, նույնիսկ ոչ հայկական ռեսուրսներում՝ տեղադրելով տեսանյութեր՝ կասկածելի դրվագներից, եւ նշելով, որ այդ խաղերի վրա կատարվել են աննորմալ չափերի խաղադրույքներ:

Հիշեցնենք, որ 4 տարի է՝ ՀՖՖ-ն ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, ում օրոք հայկական տարբեր տարիքային տղամարդկանց ու կանանց հավաքականները գրանցում են մեկը մյուսից խայտառակ արդյունքներ, իսկ ազգային գլխավոր թիմը «Եվրո 2024»-ի որակավորման խմբային փուլում զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը: Բոլորին պարզ է, որ միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող այս կառույցի ղեկավար դառնալու միակ գրավականն իշխանության «դաբրոն» է, իսկ ազգային գաղափարները, երազանքները եւ իրական աշխատանքը երկրորդական են նրանց համար:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»