Մամուլ 2 տարի առաջ - 07:32 05-12-2023

ՔՊ մարզային ակտիվը դժգոհել է. արդեն նոր որոշում ունեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ն որոշել է ակտիվացնել կուսակցության մարզային խմբերը: Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կուսակցությունը, բացի վարչության եւ նախաձեռնող խմբի հերթական նիստերից, շաբաթ օրերին նախաձեռնող խմբի նիստ է անում նաեւ մարզերում:

Նոյեմբերի 25-ին կուսակցությունը վարչության նիստ էր արել Արմավիրի մարզում, իսկ անցած շաբաթ էլ՝ դեկտեմբերի 2-ին՝ Հրազդան քաղաքում: Մարզային նիստերին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, կուսակցության վարչության անդամները, մարզպետները եւ կուսակցության մարզային ակտիվը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ականներից տեղեկացավ, որ վարչությունն է որոշում կայացրել նախաձեռնող խմբի նիստեր անցկացնել մարզերում: Ինչպես մեզ փոխանցեցին, մարզային ակտիվից պարբերաբար դժգոհություններ են եղել, որ ցանկանում են մասնակցել նախաձեռնող խմբի նիստերին, բայց չեն կարողանում. նախ՝ տեղափոխվելն է իրենց համար խնդիր, բացի դա, ՔՊ կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակը փոքր է, այս պահին դեռ վերանորոգումներ են այդտեղ ընթանում, շատ մարդ չի տեղավորվում:

Ահա այս պատճառով ՔՊ-ականները որոշել են փոխզիջման գնալ, այցելել մարզեր, այնտեղ նիստեր անցկացնել, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»