Մամուլ 2 տարի առաջ - 09:05 30-11-2023

Քաղաքական դպրոցի ինտրիգները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է քաղաքական դպրոց բացելու հարցը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում անձամբ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանը՝ «մենք ումից ենք պակաս» սկզբունքով, որի ուղղակի հանձնարարականով թեմայի հետ կապված բավական տևական ժամանակ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։

Մասնավորաբար, մեզ հայտնի է դարձել, որ իշխանության մի շարք ներկայացուցիչներ մի քանի ամիս խորքային ուսումնասիրություններ են իրականացրել աշխարհում գործող միջազգային մի շարք քաղաքական դպրոցների աշխատանքի սկզբունքների, մոտեցումների և սկզբունքների հետ կապված, ավելին՝ մի քանի խմբեր գործուղվել են եվրոպական և ամերիկյան դպրոցներ՝ տեղում ողջ կրթական ընթացակարգին ու կառուցվածքին ծանոթանալու նպատակով։

Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ դպրոցն ունենալու է օնլայն հարթակ, որի միջոցով ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից կարող են մասնակցել դասընթացներին։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քաղաքական դպրոցում դասախոսություններ կարդալու նպատակով մասնագետներ են հրավիրվել, իսկ հայաստանյան տիրույթում հիմնական դասընթացներն իրականացվելու են իշխանությանը սպասարկող քարոզչականների ներկայացուցիչները։ Այս ընթացքում այդ շրջանակները ոչ ուղղակի կերպով թեման տիրաժավորում են օնլայն հարթակներում և սոցցանցերում։

Հատկանշական է, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, այս օրերին բավական թեժ պայքար է ընթանում քաղաքական դպրոցի կոորդինատորի հաստիքի համար։ Մասնավորաբար, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ոչ միայն իրենց թեկնածուներն են առաջադրում, այլ միմյանց վրա «բոչկա» են գլորում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի