Երևանում իրար են բախվել ավտոբուսը, 2 Opel-ներն ու 2 բեռնատարները. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահներից մեկի դիմաց, բախվել են 4 համարի ավտոբուսը, Opel Zafira-ն, Opel Corsa-ն, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը:
Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: