Մամուլ 2 տարի առաջ - 08:55 21-11-2023

Ինչ-որ բա՞ն է եղել․ իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին: Լույս ու փայլով... Իսկ ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է եղել: Ի՞նչ է եղել, որ... Բայց խնդիրը միայն իշխանությունը չէ. դե, նրանք ինչի համար եկել էին իշխանության, մեծ «հաջողությամբ» կյանքի են կոչում: Խնդիրը համընդհանուր տրամադրություններն են: Չէ, լուրջ, դուք ինչ-որ տեղ կամ ինչ-որ բանից նկատո՞ւմ եք, որ ծանրագույն կորուստներ կրած երկրում եք ու հայրենիքի մի հսկայական ու առանցքային հատվածը թշնամուն տրված ժողովրդի մեջ:

Ինչի՞ց է դա նկատվում: Ինչ-որ բան է եղե՞լ... Մարդիկ ինչերից են խոսում, ինչ «դարդուցավ» ունեն, ինչ են զրուցում, ինչի մասին են մտածում կամ ինչից են մտահոգված: Տարբերություն, ի դեպ, չկա. լինի թշնամու նշանառության տակ դրված, վերստին սահմանամերձ դարձած բնակավայրո՞ւմ, որ ամեն օր Փաշինյանի «խաղաղության օրակարգը» իրենց մաշկի վրա են զգում, թե՞, ասենք, Երևանի ոստիկանապատված կենտրոնում: Նախօրեին մի օգտատեր ֆեյսբուքում թվարկել էր, ինչպես նախկինում կասեին, «ստեղծագործական մտավորականության» մի ամբողջ շարք ներկայացուցիչների անուն-ազգանուններ: Ճանաչելի, եթե ոչ հանրաճանաչ դեմքերի անուններ էին: Ու միանգամայն արդարացի հանդիմանել էր, թե ինչո՞ւ, օրինակ՝ այդ անձինք, որոնք նախկինում շատ ավելի փոքրամասշտաբ խնդիրներով հանրային ակտիվություն էին դրսևորում, հիմա լուռ են:

Ճիշտ է ասում: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. կներեք, իսկ ո՞վ է աղմկում, որ «հայ հայտնիներն» էլ պապանձվել են: Ո՞վ է ծպտուն հանում: Եթե վաղը ոչ մի թերթ չտպվի, ոչ մի լրատվական կայք չգործի, ֆեյսբուքն էլ անջատեն, ապա իշխանության համար իդեալական միջավայր կձևավորվի, քանզի արդեն ընդհանրապես ոչ մի ձայն չի լսվի: Ի՞նչ է եղել, որ... Աստծո սիրույն, միայն թե չասեք, թե «ժողովուրդը շոկի մեջ է», «մարդիկ ցնցումը չեն հաղթահարել»: Լավ, էլի: Իբր այդ ե՞րբ էին ցնցվել, որ մի հատ էլ ցնցումը չեն հաղթահարել: Այդ որտե՞ղ, այդ ինչի՞ց երևաց այդ «ցնցվելը»:

Այ, միակ ու իրական «ցնցումը» լինելու է մի քանի օրից, երբ սկսվի «Նոր տարվա առևտուրը»՝ ինքնամոռաց և համընդգրկուն: Չէ, մենք անընդհատ սգի մեջ լինելու կոչ չենք անում, կյանքը կանգնեցնելու կոչ չենք անում, բայց հնարավո՞ր է այսքան «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» լինել: Հնարավո՞ր է այսպես արագ մոռանալ այն ամենն, ինչ պատուհասել է մեզ, չգիտակցել այն ամենն, ինչ կարող է սպառնալ մեզ: Ու ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել...
Իսկ ի՞նչ է եղել, որ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր