Մամուլ 2 տարի առաջ - 08:44 16-11-2023

Բյուջեի մահախոսականը․ «դուխով» իշխանություններից բան չի մնացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Խորհրդարանում երեկ մեկնարկեց 2024 թ. բյուջեի նախագծի քննարկումը, որին ներկա էր նաեւ Փաշինյանը, եւ այդ ներկայությունը զգացվում էր հատկապես ԱԺ միջանցքներում անվտանգության աշխատակիցների քանակից: Նրանից, որ նիստերի դահլիճում պատգամավորների սեղաններից կրկին հավաքել էին ջրի շշերը, անգամ լուրեր կային, որ պատգամավորների գրիչներն էլ են սեղաններից հավաքել։

Երբեմնի «դուխով» իշխանություններից բան չի մնացել, եւ այս ժողովրդավար իշխանությունն ամեն օր ավելի ու ավելի շատ է կտրվում 3 միլիոն վարչապետներից` ժողովրդից: Փողոցից իշխանության եկած մարդիկ ոչ միայն պադավատների պատուհանից եւ կառավարական շենքերի ճաղերի արանքից են աշխարհին նայում, այլեւ ոչ մի քաղաքացի չի կարողանում նրանց մոտենալ: Անգամ լրագրողների համար արդեն կառավարության անդամները հասանելի չեն: Երբեք ոչ մի իշխանություն այսքան փակ չի եղել հասարակությունից եւ այսքան անհասանելի:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախկինների օրոք մշտապես կառավարության անդամները շփվել են լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին, հիմա նրանք նիստերի դահլիճից հեռանում են ետնամուտքով՝ ԱԺ նախագահի համար նախատեսված դռնով կամ ուղղակի ճողոպրում են։

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա դրա լավագույն բնութագիրը տալիս է նախագծի հետեւյալ նախադասությունը. «Մենք բյուջեն կազմում ենք մի այնպիսի միջավայրում, երբ ունենք ահագնացող անվտանգային խնդիրներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձինք, ում պետք է ապահովենք արժանապատիվ կեցություն ՀՀ-ում»։

Արծվիկ Մինասյանը սա անվանեց մահախոսական. կառավարությունն ասում է. «Ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, փորձելու ենք այս բոլոր ծրագրերն իրականացնենք, ջհանդամին, թե չեն կրակելու, ջհանդամին, թե չենք մեռնելու, գոնե կուշտ կմեռնենք»։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան