Մամուլ 2 տարի առաջ - 07:31 16-11-2023

Փաշինյանին հաճոյանալն ամենակարևորն է. Ավանեսյանը մոռացել է անցյալը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախեւառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, եւ ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։

Այնուհետեւ նա ավելացրել է. «Մի բան հստակ է՝ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ամեն հաջորդ տարվա բյուջեն ցույց է տալիս, որ այս իրավունքների իրացումն է դառնում անկյունաքարային»։ Այնուհետեւ տիկին նախարարը երկար թվերի շարք է ներկայացրել։

Սակայն ուշադրություն դարձրե՛ք Ավանեսյանի ձեւակերպումներին, թե բյուջեն մարդու մասին է, երջանիկ ապրելու իրավունքը ապահովելու մասին, եւ որ, իբր, 2018թ. հեղափոխությունից հետո այդ իրավունքի իրացումն անկյունաքարային է։ Մենք այս հայտարարություններին ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք. 2018թ. «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն» կարգախոսով իշխանության եկած ուժը կարճ ժամանակ անց երկիրը հասցրեց աղետալի պատերազմի շեմին, ինչի հետեւանքով ունեցանք 4-5 հազար զոհ։

Երջանիկ անհատ խոստացող ուժի քաղաքականության հետեւանքով հազարավոր ընտանիքներ պարզապես դժբախտացան։ Հզոր պետության մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ Անահիտ Ավանեսյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն ինքը, մի առիթով խոստովանել էր, որ երկրի անվտանգության ոլորտում իրենք ձախողել են, անգամ ասել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել, ուր մնաց Արցախի։

Նույնը նաեւ պատերազմին հաջորդած այս տարիների մասին է. հարյուր հազարից ավելի մարդ պարզապես մի քանի օրում ստիպված եղավ լքել իր հայրենիքը, տունը, բնօրրանը, որովհետեւ նման աղետի առաջ էր հասցրել ՀՀ իշխանությունը, որի կազմում է նաեւ նույն Անահիտ Ավանեսյանը։ Ու այսքանից հետո դեռ նախարարը խոսում է երջանիկ ապրելու իրավունքի իրացման մասին։
Միգուցե ինքը, դառնալով փոխնախարար, հետո՝ նախարար, երջանիկ է, երջանիկ են նաեւ իր թիմակիցները, որ երեւանյան փաբերից տեղափոխվեցին նախարարական աշխատասենյակներ ու Ազգային ժողով։ Հասարակ քաղաքացին, սակայն, ոչ միայն երջանիկ չէ, այլեւ հարցումների արդյունքներով շատ ավելի վատ վիճակում է։

Այնպես որ, տիկին նախարարը միգուցե նման ամպագոռգոռ ելույթներից առաջ ետահայաց նայեր իրականությանը, թե՞ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալը եւ այդպես պաշտոնը պահելը ամենակարեւորն է իշխանական ղեկին հայտնվածների համար։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան

Ձեզ գուցե հետաքրքրի