Արտաքին 3 տարի առաջ - 21:15 10-11-2023

Ղարիբաշվիլին պնդում է՝ Թբիլիսին 100 տոկոսով չեզոք է Երևանի և Բաքվի միջև

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի կարող որևէ մեկի կողմից լինել հայ - ադրբեջանական հակամարտությունում: Այս մասին Վրաստանի վարչապետն ասել է նոյեմբերի 10-ին՝ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» Նիկոլ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ՝ պատասխանելով մոդերատոր Միշել Դուկլոյի հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ոտնձգությունների հնարավորությունը։

Ղարիբաշվիլին նշել է, որ չի մեկնաբանի այդ հարցը՝ հաշվի առնելով տարծաշրջանի երկու երկրների հետ իրենց բարեկամական հարաբերությունները եւ այս հարցում չեզոքություն պահպանելու ցանկությունը։

«Վրաստանը բարեկամական եւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, Վրաստանը բարեկամական եւ ռազմավարական գործընկերային հարաբերությունների մեջ է եղբայրական հայ ժողովրդի հետ, հետեւաբար Վրաստանը չի կարող որեւէ կողմնակալություն դրսեւորել։ Վրաստանը 100 տոկոսով չեքոզ է եւ չի կարող որեւէ մեկի կողմն անցնել»,- ասել է նա՝ նշելով, որ հարցերը պետք է ուղղել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին։

Վերջինս նշել է, որ ցանկանում է չեզոքություն և անկողմնական մոտեցում պահպանել.

«Կարծում եմ՝ սա մեր երեքի շահերից է բխում։ Անցած ամիս մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Թբիլիսիում, երբ ես հյուրընկալեցի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը։ Եվ երախտապարտ եմ իմ բարեկամ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց Վրաստան, Ադրբեջանի վարչապետը նույնպես այցելեց այդ համաժողովին։

Դա լավ հնարավորություն էր. մենք երեքով կարողացանք նստել միասին եւ քննարկել մեր տարածաշրջանի ապագան, ապագա համագործակցությւնը, ինչպես հաղթահարել բոլոր այս դժվարությունները, խոչընդոտները, որոնք նկարագրեց Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ, կարծում եմ՝ Վրաստանը պետք է պահպանի իր այս չեզոք դիրքորոշումը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»