Ներքին 2 տարի առաջ - 14:50 10-11-2023

Համոզված եմ, որ բենզալցակայանին ԱԹՍ-ով են խփել․ արցախցի զինվորական

Սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի առեղծվածը մինչ օրս մնում է չբացահայտված։ Պաշտոնական տվյալներով տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, 290-ը հիվանդանոց է տեղափոխվել՝ տարբեր աստիճանի այրվածքներով, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է, որ ականատեսների վկայությամբ մոխրացացների թիվը հատել է հարյուրի սահմանը։

Արդեն 1 ամիս շարունակ՝ ամեն օր երևանյան սգո սրահներում հոգեհանգստի արարողակարգ ու թաղումներ են, որոնց թիվը հաստատ, 2 անգամ ավելին է, քան պաշտոնական տվյալները։

Հանրության մեջ շրջանառվող լուրերը խիստ հակասում են պաշտոնական վարկածին։
«Չնայած պաշտոնական վարկածով այդ աղետը համարվում է դժբախտ պատահար, բայց հենց առաջին օրերից էլ հանրությունը շատ լավ գիտակցում էր, որ դա ադրբեջանցիների կողմից կազմակերպած հերթական տեռորիստական ակտ էր։ Ես ավելի քան համոզված եմ, որ բենզալցակայանին խփել են ԱԹՍ- ով»,- Oragir.News-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց դեպքի ականատեսներից մեկը, ով երկար տարիներ եղել է զինվորական։

Տպավորություն է, որ իշխանությունը փորձում է հերթական անգամ քողարկել տեղի ունեցածը, այլապես, ինչու՞ որևէ քայլ չի ձեռնարկում՝ բացահայտելու իրականությունը։ Ինչու՞ չի դիմում ԱՄՆ կառավարությանը՝ օգնելու բացահայտել, թե արդյոք, դա ԱԹՍ-ի հարվածի արդյունք չէ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ ՀՀ իշխանություններից՝ ոչ միայն արցախցիները։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին