Մամուլ 3 տարի առաջ - 08:07 09-11-2023

ՔՊ-ում ատամները սրած սպասում են Լևոն Քոչարյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ ՔՊ խմբակցությունում ատամները սրած` սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ով օրերս պատգամավորի մանդատ ստացավ ու ազատ արձակվեց կալանքից։ Սակայն նա դեռ պետք է ԱԺ կանոնակարգով նախատեսված երդումը տա խորհրդարանում, որ պատգամավոր դառնա, եւ դա տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ: Մեզ ասացին, որ վերեւից հրահանգել են՝ բոլորը ներկա գտնվեն այդ նիստին: Իսկ երեկ Անդրանիկ Քոչարյանը եթերում գրեթե ուղիղ տեքստով սպառնաց` թող գա տեսնի, թե «ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ» խորհրդարանում, եւ ինչպես են վերաբերվում իրենց ընտանիքին:

Պարզ է, որ ՔՊ-ականները «ելույթներ» են պատրաստել եւ հույս ունեն նորից թեժացնել իրենց սիրելի՝ «նախկիններ-ներկաներ» թեման եւ անգամ ձեռնամարտի նետվել, այս անգամ` Քոչարյանի որդու հետ: Իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներում հրապարակվող նյութերը դրա նախերգանքն են: Ի դեպ, վերջին շրջանում իշխանության ներսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ աղոտ քննարկումներ են գնում, եւ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության վերջին նիստին եւս այդ հարցը շոշափվել է, ու նա չի բացառել, որ նման որոշում կարող են կայացնել:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն