Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 17:03 08-11-2023

Վրացական հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման և քարտեզի համար

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ներողություն է խնդրել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

Ըստ ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հաղորդման ընթացքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործել է՝ սոցիալական ցանցերից վերցված և երրորդ անձի կողմից պատրաստված ենթագրերով տեսանյութ:

«Պատշաճ ուշադրություն չի դարձվել պատմականորեն վիճահարույց տեղեկություններ հաղորդող անգլալեզու ենթագրերի բովանդակությանը, ինչի համար «Մթավարի արխի»-ին ներողություն է խնդրում և ափսոսանք հայտնում։ Այդ իսկ պատճառով նշված տեսանյութը հեռացվել է մեր սոցիալական ցանցերից և կայքից»,- նշել է ՀԸ-ն:

Ի դեպ, հիշյալ տեսանյութի մեջ հաղորդավարն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Բաքուն այժմ պահանջում է «Զանգեզուրի միջանցքը»։ Վտանգ կա, որ Բաքուն մոտ ապագայում կդիմի արմատական ​​քայլերի»:

Հատկանշական է, որ ընդդիմադիր ՀԸ-ի տարածած այս տեղեկատվությանն անդրադարձել են Վրաստանի մի շարք հասարակական գործիչներ:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը հարց էր հնչեցրել, մասնավորապես, նշել է. «Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծվա՞ծ է։ Ողջ Արևմուտքը խոսում է էթնիկ զտումների մասին, և որ հակամարտությունները այդպես չեն «լուծվում», իսկ դուք Ադրբեջանի քաղաքականությունն եք իրականացնում՝ «լուծված է»»:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա