Ներքին 3 տարի առաջ - 20:17 08-11-2023

Հայաստանը չպատասխանեց, որովհետև ինքնուրույն սուբյեկտ չէ. Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր պաշտոնական Երևանը որևէ կերպ չպատասխանեց Ադրբեջանին, վերջինիս կողմից Ստեփանակերտում կազմակերպված «զորահանդեսի» կապակցությամբ:

Երևանը ոչ միայն կարող էր, այլև պարտավոր էր պատասխանել: Օրինակ` այսօր Հայաստանը կարող էր դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և նմանօրինակ կառույցներից կամ հայտարարեր դուրս գալու մեկնարկի մասին, կարող էր Ղրիմը ճանաչել որպես Ուկրաինայի անբաժանելի մաս, ի վերջո, կարող էր պաշտոնապես դատապարտել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը (ցեղասպանությունը):

Սակայն պաշտոնական Երևանը լուռ մնաց, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ վերջինս ինքնուրույն քաղաքական սուբյեկտ չէ: Պետք է խոստովանել, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը: Մնացածը` ձեռնածություն է (մանիպուլյացիա)»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն