Ներքին 2 տարի առաջ - 23:46 07-11-2023

Հնդիկնե՞րն են կահավորում Հայաստանի սահմանները

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդման հյուրը ԱԺ պաշտպանության, անտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն է։

Խոսելով Պաշտպանության նախարարության կատարած աշխատանքներից՝ Քոչարյանը շեշտեց, որ կատարվող և կատարվելիք աշխատանքների ծավալը ոչ միայն տպավորիչ է, այլ նաև հեռանկարային․ բավական է տեսնել պաշտպանությանն ուղղված բյուջետային հատկացումները, և այնտեղ կտեսնենք, որ տարին տարու վրա հատկացումները ոչ միայն ավելանում են, այլ նաև որակական ցուցանիշ են ձեռք բերում։

«Էնպես չէ, որ հակառակորդը չի տեսնում, թե ինչ ծավալի աշխատանքներ են կատարվում, բայց հակառակորդը նաև այս ընթացքում, կարելի է ասել, կրակ չի բացել մեր շինարարների ուղղությամբ, և դա խոսում է այն մասին, որ իրենք ընդունում են, որ այդ սահմանների ներսում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Քոչարյանը։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ սահմանային ամրապնդման աշխատանքներին մասնակցում են ոչ միայն ՀՀ քաղաքացիներ, այլ նաև այլ աշխատուժ էլ է մասնակցում։

«Մեր բնագծերը այնպիսին պետք է լինեն, որ Զինված ուժերի կառավարումը լինի շատ էֆեկտիվ, իսկ առաջնագծի պահպանությունը լինի անխոցելի»,- հավաստեց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում