Ներքին 2 տարի առաջ - 23:29 07-11-2023

ԱԺ-ում Լևոն Քոչարյանը կզգա, թե ինչպիսի տրամադրություններ կան իր և իր ընտանիքի կողմից իրացված քաղաքականության շուրջ

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդման հյուրը ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն է։

Խոսելով Լևոն Քոչարյանի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արել է, որպեսզի որդին կարողանա դառնալ պատգամավոր՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից։

«Նրա իշխանությունը «Հայաստան» դաշինքի վրա փաստորեն բավականին ազդեցիկ էր, և նա կարողացավ համոզել 3 պատգամավորների վայր դնել իրենց մանդատները, որպեսզի 50 համարի վրա գրանցված իր զավակը վերցնի մանդատը և հայտնվի Ազգային ժողովում»,-ասաց նա։

Անդրադառնալով Լևոն Քոչարյանի հետ համագործակցությանը՝ ՔՊ-ական պատգամավորը նկատեց․ «Կարծում եմ՝ հենց Ազգային ժողովում ինքը կզգա, թե ինչպիսի տրամադրություններ կան իր և իր ընտանիքի կողմից իրացված քաղաքականության շուրջ ոչ միայն ժողովրդի շրջանում, այլև Ազգային ժողովում։ Բազմաթիվ հարցեր կհնչեն արդեն իր ներկայությամբ՝ իր ընտանիքին առնչվող, հակակոռուպցիոն հարցերով, չարաշահումների վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում