Ներքին 3 տարի առաջ - 17:47 07-11-2023

Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը․ ՆԳ նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։

ՆԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանի Հանրապետություն բռնագաղթելուց հետո տիրող իրավիճակը։

Վահե Ղազարյանը խոսել է նաև Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին՝ առանձնացնելով հատկապես պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Նա նշել է նաև ոստիկանական բնագավառում նախատեսվող օրենսդրական և գործառնական փոփոխությունները, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության թափանցիկ և պատասխանատու գործելաոճին։

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Կիմո Կիլյունեն և Բորիանա Աբերգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել Ներքին գործերի նախարարության կատարած մեծ աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված շուրջ հարյուր հազար անձանց ընդունելու գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են նաև զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների, ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպերի քննության մասին հարցեր։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն