Արտաքին 3 տարի առաջ - 16:32 07-11-2023

ՌԴ-ն դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից

Նոյեմբերի 7-ի գիշերն ավարտվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

«Այժմ այն վերջապես մեզ համար դարձավ պատմություն»,- ասվում է հայտարարությունում։

Ռուսաստանի նախագահը պայմանագրից դուրս գալու օրինագիծը Պետդումա էր ներկայացրել մայիսի 10-ին՝ պարզաբանելով, որ 90-ականների սկզբին կնքված պայմանագիրը ռազմաքաղաքական լայնածավալ փոփոխություններով պայմանավորված, առաջին հերթին ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված, մեծ մասամբ հնացել է և կորցրել իրականության հետ կապը։

Մայիսի 16-ին պատգամավորները միաձայն պաշտպանել են նախագահի առաջարկը։

Պայմանագիրը ստորագրվել է 1990-ին Փարիզում ՆԱՏՕ-ի 16 երկրների և Վարշավայի պայմանագրի վեց երկրների ներկայացուցիչների կողմից։ Ըստ Մոսկվայի՝ պայմանագիրը 1999-ին խմբագրվել է, սակայն ՆԱՏՕ-ի երկրները լրամշակումները չեն վավերացրել:

Պայմանագրով կողմերի համար սահմանվում էր մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և ինքնաթիռների թվի սահմանափակում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն