Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 06-11-2023

Հայրենիքի կորստի և հազարավոր զոհերի պատասխանատուն Փաշինյանն է. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ազգային, պետական ողբերգության մի փոքր, բայց խորը պատկեր էր․ կանխելի, եթե մենք կարողանայինք պաշտպանել մեր հայրենիքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը եկել էր հրաժեշտ տալու Արցախում բենզալցակայանի պայթյունից զոհված 4 ազգականներին՝ հորը, 2 որդիներին և փեսային։

«Խոսքեր չկան, մի ամբողջ ընտանիք, ինչպես նաև հարյուրավոր ընտանիքներ և հազարավոր քաղաքացիներ և զինվորներ իրենց կյանքը տվել են, որ ապրեն սեփական հայրենիքում, բայց մեր սերունդը չկարողացավ հաղթանակներից հետո պահել հայրենիքում, հայրենի հողի վրա ապրելու իրավունքը․․․»։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի ղեկավարել, արդյոք նոր աղետներ կլինե՞ն, Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց․

«Ինքն է պատասխանատուն ուղիղ ձևով մեր հայրենիքի կորստի, մեր հազարավոր զոհերի համար․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում