Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:16 13-05-2022

Ոչ մի իշխանություն իշխանության չի եկել իր քվեով . Րաֆֆի Հովհաննիսյան

Արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը «Մամուլի ազգային ակումբ»-ի իր ասուլիսում ասաց, որ որևէ մեկը նշաձողի իջեցման հետ կապված որևէ բան չի կարող ասել. «Հեշտ բան չէ հոսանքի դեմ տեղեկատվական և այլ տեսակի դժվարությունների դեմ պայքար տանել։ Չի կարելի արհեստականորեն հրապարակից քեն պահել»։

Oragir.news-ի հարցին, թե արդյո՞ք ունի ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու, պատասխանեց` ո'չ։
Հովհաննիսյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական շփումների մեջ ոչ այնքան թաքնված են նախապայմաններ, իսկ այս իշխանությունը ոչ մի բան չի կարողանում անել, այդ իսկ պատճառով պետք է էստաֆետը հանձնի հաջորդ իշխանությանը։

Իր խոսքում Հովհաննիսյանն ասաց, որ այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար այս իշխանությունը պատրաստ չէ որևէ բան անելու։

«Ես տեսնում եմ ելույթներ ընդդիմության հանրահավաքին, քննադատություններ, և ելույթներ ունեցողներն անգամ միանում են ԱՄՆ-ից, Մոսկավայից։ Մեզանում կան մարդիկ, ովքեր ռուսամետ են, արևտամետ են, դա նորմալ է, և պետական համակարգը պետք է ունենա այդ ամեն ինչը, բայց բացարձականացնել որևէ մեկ ուղղությամբ՝ ուղղակի դա ինքնիշխան լինելու լուծում չէ։ Ուժեղացված Հայաստանի համար ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, իր իսկ շահերից ելնելով, պետք է թույլ չտա մինչև Շուշիի մատույցներ հասնելու գործընթացը, և դրա համար առաջին պատասխանատուն Հայաստանի ուժերն են ՝ գլխավոր հրամանատարությամբ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ նոր աշխարհակարգ է գալիս մեզ մոտ, և դրա հետքերով Հայաստանը պետք է պատրաստ լինի ուժեղացված պետություն ունենալուն, որը պետք է ենթադրի նոր հարաբերություններ ձեռք բերելու ՌԴ-ի, Չինաստանի և այլ պետությունների հետ։

«Ամենակարևորը՝ պետք է ունենանք ցանցային հարաբերություններ, այսինքն` ոչ դաշնային, այլ ՌԴ-Հայաստան, Չինաստան- Հայաստան, Եվրոպա-Հայաստան հարաբերություններ պետք է լինեն՝ ըստ փոխադարձ շահի»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան