Ներքին 3 տարի առաջ - 11:53 05-11-2023

Ծաղկաձորում Արցախից բռնի տեղահանվածների համար ցուցադրվեց «Կապուտաչյա Հայրենիք» ներկայացումը

2023թ. Նոյեմբերի 3-ին, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» թատրոնի հյուրախաղը` «Կապուտաչյա Հայրենիք» (ըստ` Եղիշե Չարենցի ստեղծագործությունների) ներկայացմամբ։

Ներկայացումը ցուցադրվեց «Արցախցիների ժպիտը» բարեգործական ծրագրի շրջանակներում։



Հանդիսատեսի շարքերում էին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 երեխաներ ու ծնողներ, երիտասարդներ, ինչպես նաև դպրոցի աշակերտները և ուսուցիչները։ Երիտասարդ արցախցիները, ներկայացումից տպավորված, նշում են. «Չարենցի ստեղծագործությունները ընթերցել ենք, քանի որ Արցախում պարտադիր էին ամառային ընթերցանության համար։ Սակայն չէինք պատկերացնում, որ նման ձևաչափով կարող էին մի քանի գործերը միավորվել ու ներկայացման վերածվել։ Բեմադրությունից տպավորված ենք, հատկապես ուզում ենք նշել, որ բեմադրվել ու խաղացվել է գրեթե մեր տարիքակիցների կողմից»։



Ներկա գտված ուսուցիչները ևս հայտնեցին իրենց գոհունակությունը. «Չարենցն ու իր ստեղծագործությունները կրթական ծրագրի անդավաճան մասն են կազմում։ Ուրախ ենք, որ այսօրվա երիտասարդներն ոչ միայն ընթերցում, այլ նաև նման բեմադրություններ են նախաձեռնում։ Աշակերտների համար շատ լավ տարբերակ է Չարենցի գրական նյութի հետ ծանոթացման, քանի որ նրանք ոգևորվում են բեմում իրենց տարիքակիցներին տեսնելով»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը