Մամուլ 3 տարի առաջ - 07:08 04-11-2023

Ի՞նչ է անում արտգործնախարարը գերիների վերադարձի ուղղությամբ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 21-ից սկսած՝ ոչ միայն Արցախը հայաթափվեց, այլեւ, սեպտեմբերի 27-ից սկսած, զանգվածային ձերբակալություններ արեց Ադրբեջանը: Մասնավորապես՝ ադրբեջանական մեկուսարաններում հայտնվեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը:

Հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական մամուլը սկսեց տարածել լուսանկարներ, տեսանյութեր նաեւ գերեվարված նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ: Բացի այդ, հարյուրավոր խաղաղ բնակիչներ, զինծառայողներ, պատերազմի մասնակիցներ այսօր Ադրբեջանում գերեվարության մեջ են:

Ի՞նչ է անում ՀՀ նախագահը հայ գերիներին ՀՀ վերդարձնելու ուղղությամբ: «Արտաքին քաղաքականության բնագավառում Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրությամբ: Ձեր գրության մեջ արծարծված հարցերը վերաբերելի չեն Հանրապետության նախագահի` Սահմանադրությամբ սահմանված լիազորություններին եւ գործառույթներին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պաստասխան՝ գրել են ՀՀ նախագահի նստավայրից:

ՀՀ վարչապետի աշխատակազմից էլ մեր հարցումներն ուղղորդել են ՀՀ ԱԳՆ: Իսկ ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն հայ գերիների վերադարձի ուղղությամբ.

«Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը մշտապես գտնվում է ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար: ՀՀ ԱԳՆ-ն ամենօրյա կապ է պահպանում եւ պարբերաբար հանդիպումներ ունենում միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ»:

Անդրադառնալով գործուն քայլերին՝ ԱԳՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին: «Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ խնդիրը մշտապես բարձրաձայնվում է ինչպես ադրբեջանական կողմի հետ, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում գործընկերների մասնակցությամբ հանդիպումների ժամանակ»,- եզրափակել են ԱԳՆ-ից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը