Ներքին 2 տարի առաջ - 23:33 02-11-2023

ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանից պաշտոնյաների է բերման ենթարկել. ահազանգ

Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԱԾ աշխատակիցները մտել են Երևանի քաղաքապետարան և խոշոր յուրացման կասկածանքով բերման ենթարկել մի շարք պաշտոնյաների:

Նշվում է, որ բերման ենթարկվածների թվում է նաև Քաղաքաշինության և բարեկարգման վարչության պետ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, վերջինս այսպես մեկնաբանեց տեղեկությունը. «Ես խոսել եմ Խորեն Գրիգորյանի հետ, ասաց՝ նման բան չկա»:

Փաստացի քաղաքապետարանի խոսնակն իր անունից չի հերքել տեղեկությունը, այլ փոխանցել է Գրիգորյանի խոսքերը:

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Խորեն Գրիգորյանն ազատման դիմում է գրել, բայց Ավինյանը դեռ չի ստորագրել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում