Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:28 02-11-2023

Ո՞ր կազմակերպություններն են ավելացրել վճարած հարկերը, որոնք՝ հակառակը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1000 խոշոր հակատուների ցանկը յուրատեսակ լակմուսի թուղթ է, որն ի ցույց է դնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը, տնտեսական շարժի առանձնահատկությունները, տնտեսական աճի «բովանդակությունը» և այլն:

Ի մասնավորի, առաջին ցուցիչներից մեկն այն է, որ արդեն քանի տարի «1000 լավագույնների» ցանկը գլխավորում է հանքարդյունաբերության լոկոմոտիվը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Երկրորդ՝ չափազանց ուշագրավ է, որ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, վճարած հարկերի աճի ամենամեծ ցուցանիշներն ունեն օնլայն վաճառք իրականացնող «Վայլդբերրիզ Արմենիա» ցանցը (2022 թվականի 366 մլն դրամի փոխարեն՝ 2023 թվականին՝ 12,5 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 40 անգամ ավելի), բջջային հեռախոսների ներկրում և վաճառք իրականացնող «Մոբայլ ցենտր» խանութների ցանցը (7,4 մլրդի փոխարեն՝ 30 մլրդ) և էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող «Փրիթի ուեյ» («Վեստա») ընկերությունը (2 մլրդի փոխարեն՝ 23,3 մլրդ, այսինքն, մոտ 11 անգամ ավելի):

Հաջորդ էական հարկային ավելացում արձանագրած ոլորտը բանկայինն է: Մասնավորաբար, «Ամերիաբանկը» 2022 թ. հունվար-սեպտեմբերի 2023 թ. նույն ժամանակահատվածում մոտ 3 անգամ ավելի հարկ է վճարել, «Արդշինբանկը»՝ մոտ 4 անգամ, «Ակբան»՝ մոտ կրկնակի: Ոչ պակաս հետաքրքիր պատկեր է արտադրողների առումով: Առիթ ունեցել ենք նշել, որ վերջին տարիներին առաջին հարյուրյակում լավագույն դեպքում մեկուկես տասնյակ արտադրողներ են, ինչը տնտեսության կառուցվածքի ցուցիչ է: Նրանցից, անցած տարվա 9 ամսվա համեմատ, այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե վճարած հարկերի աճ են գրանցել «Աթենք», «Արարատցեմենտ», «Երևանի գարեջուր», «Երևանի կոնյակի գործարան», «Կոկա-կոլա», «Պեռնո Ռիկար Արմենիա», «Ջերմուկ գրուպ» և «Սիգարոն» ընկերությունները: Ընդ որում, նրանցից երեքը՝ «Աթենքը», «Ջերմուկ գրուպը», «Սիգարոնը», լավագույնների ցուցակում նաև դիրքային էական առաջընթաց են ունեցել:

Այս ֆոնին ուշագրավ է ցանկի «վերևներում» գտնվող հատկապես երկու ընկերությունների՝ «Գրանդ տոբակոյի» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակի» վճարած հարկերի նվազումը: Ավելին, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» զիջել է իր դիրքերը 5 հորիզոնականով: Թե ինչի հետ է կապված նման անկումը, դժվար է ասել, հատկապես, որ այս կազմակերպությունների տերերը պարբերաբար բարձրաձայնում են տարաբնույթ ծրագրերի (այդ թվում՝ բարեգործական) մասին, սակայն, պարզվում է, հարկերի գծով նվազում ունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի