Մամուլ 3 տարի առաջ - 08:12 01-11-2023

Փաշինյանն ազդարարում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի չեղարկման մասին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նեղ կազմին ասել է, որ չեղարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով սահմանվում է ճանապարհների ապաշրջափակում եւ նշվում, որ «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Տեւական ժամանակ է՝ Փաշինյանն այդ մասին թափանցիկ ակնարկներ էր անում, տողատակերում փորձում ասելիքը տեղ հասցնել, սակայն նախօրեին՝ 2024 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նա գրեթե բաց տեքստով հայտարարեց այդ մասին՝ ասելով, որ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում է ստեղծվելու, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է լինելու։

«Հիմա մի գործընթացի մեջ ենք, որ ԱԱԾ կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն է լինելու։ Բացի այս, երկրի ողջ տարածքով գործարկեցինք պարեկային ոստիկանությունը, որի կարեւորագույն խնդիրների մեջ է մտնում նաեւ կոմունիկացիաների, անձանց, բեռների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անցումը հանրապետության տարածքով»,- ասել է նա։


Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը