Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:01 31-10-2023

Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլի՝ մազից կախված իշխանությունը Պուտինն է փրկել. քաղաքագետ

«Ռուսաստանում բավական հուժկու հականիկոլական ալիքի հեղինակները բացարձակ չեն նշում, որ Նիկոլի իշխանությունը իրենք են փրկել»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

Համբարյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո, երբ ժողովուրդը ըմբոստացել էր և Փաշինյանի իշխանությունը մազից էր կախված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փրկեց նրան։

«Ռուսաստանը թող չմոռանա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, Նիկոլի մազից կախված իշխանությունը փրկել է Պուտինը, իր հայտնի հարցազրույցով (Россия 24-ին տված), որտեղ նա նշեց, որ Նիկոլը դավաճան չէ և արել է մաքսիմալը, որ հնարավոր էր անել այդ ժամանակահատվածում»,- շարունակում է քաղաքագետը։

Գագիկ Համբարյանը անդրադարձել է նաև Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններին, նշել.

«Ռուսաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքական գիծը Հայաստանի նկատմամբ և կտրուկ փոխի իր վարքագիծը ընդհանուր առմամբ Հայաստանի հասարակության նկատմամբ և վերջ տա ցինիկ և ապուշ շանտաժներին, որ Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում... Է հետո՞, դուրս եք անելու, դուրս արեք ու ավելի բորբոքեք հակառուսական տրամադրությունները։ Իրեն գերտերություն համարող երկիրը այսպիսի շանտաժներով է խոսում փոքրիկ Հայաստանի հետ»,- ասում է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում