Արտաքին 2 տարի առաջ - 15:27 30-10-2023

​​​​​​​Չինաստանը պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ՝ անվտանգային սպառնալիքներին ակտիվորեն արձագանքելու համար

Չինաստանը պատրաստ է աշխատել ՌԴ-ի հետ, որպեսզի ակտիվորեն արձագանքի անվտանգության տարբեր սպառնալիքներին եւ մարտահրավերներին, ինչպես նաեւ աջակցի գլոբալ ռազմավարական հավասարակշռության եւ կայունության պահպանմանը։ Այս մասին ասել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսյան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ չին-ռուսական հարաբերությունների զարգացումը մշտական բարիդրացիական բարեկամության, համակողմանի ռազմավարական համակարգման եւ փոխշահավետ համագործակցության հիման վրա ռազմավարական որոշում է, որը համապատասխանում է պատմական տրամաբանությանը։

Սերգեյ Շոյգուն իր հերթին նշել է, որ ռուս-չինական կայուն հարաբերությունները մեծ նշանակություն ունեն գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է շարունակել խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ, ինչպես նաեւ ամրապնդել եւ բարելավել երկու երկրների եւ նրանց զինված ուժերի միջեւ հարաբերությունների մակարդակը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի