Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:15 30-10-2023

Ինչ տարբերություն՝ փո՞ղ ես գողանում, թե՞ հող, նույն տեսակի հանցագործությունն է. Տիգրան Ավինյան

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ասաց. «Պարոն Շավարշ Գրիգորյան, ձեզ պետք է խնդրեմ իրավաբանական վարչության հետ զբաղվել մեր եղած գլխավոր հատակագծի այն նվազագույն փոփոխություններով, որոնք որ հնարավոր են, որովհետև դա հիանալի առիթ է Երևան քաղաքի դեմ ամնաանտրամաբանական որոշումներ կայացնելու համար, հիմնվելով նրա վրա, որ գլխավոր հատակագիծ չկա: Կարծում եմ դա էլ իրավական առումով այդպես միանշանակ չի, և այս երկարաձգումը ուղղակի նվազագույն փոփոխություններով պարոն Սեդոյանենց հետ պետք է իրականացնել․․․ Շատ կարևոր է, որ այդ աշխատանքներն իրականացվեն այն տրամաբանությամբ, որ այդ հատակագիծը ունենանք նաև GIS քարտեզի վրա»,- ասաց Ավինյանը։ Ի պատասխան նշեցին, որ առաջիկայում այդ մասով ընդհանուր քննարկում կլինի։

«Հողազավթումների մասով կարծում եմ ընդհանուր այն մոտեցումը, որ տարիների ընթացքում կրկին պետությունը, քաղաքը այս հարց վերաբերյալ ունեցել է՝ սխալ մոտեցում է, որովհետև ի՞նչ տարբերություն պետական բյուջեից ես փող գողանում, քաղաքապետարանի բյուջեից ես փող գողանում, թե հող ես գողանում և վրան կառույց ես կառուցում և ասում, որ էս հողն իմնա: Ի՞նչ տարբերություն դու փող ես գողանում, թե հող ես գողանում, դա նույն տեսակի հանցագործությունն է, և այստեղ էլ պետք է իրավաբանական վարչության հետ հասկանալ, թե ինչպես ենք խստացնում, որ ուղղակի էս վերաբերմունքը քաղաքի նկատմամբ ուղղակի վերանա: Լավ էդ ինքնակամ շինությունները մաքրեցիքն, լավ հասկացանք, կարող ա 30 տարի առաջ ա կառուցվել, բայց հիմա 21-րդ դարն ա, հիմա էլ մարդիկ գիտակցելով, որ դա իրենցը հողը չի, գնում են համայնքային հողի վրա կառուցում ին-որ բան, հետո ասում՝ մարդ ես, սրանք կգնան, մյուսները կգան մի բան կլինի, չի լինի, ու դուք կերաշխավորեք, պարոն Գիգորյան, որ չլինի»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը

Ձեզ գուցե հետաքրքրի