ԱԺ սրճարանի գները, հանցագործությունն աճում է, ԿԿՀ-ում կրճատումներ են, «ԱՄԻՕ» բանկի ահաբեկումը, Շահրամանյանի ցանկությունը․ Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային Ժողովի ամառային թանկարժեք սրճարանը սկսել է գործել։
Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն այս սրճարանի միայն բարի համար մոտ 30 հազար ԱՄՆ դոլար է ծախսել, սակայն ըստ օրաթերթի՝ ԱԺ սրճարանն արժե ոչ թե 30 հազար դոլար, այլ դրա վրա ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է վատնվել։
Ծանր հանցագործությունների թիվն աճել է․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Հայաստանի Հանրապետությունում ամեն լուսաբաց սկսվում է սպանությամբ, դանակահարությամբ, խուլիգանությամբ, ավազակային հարձակման դեպքերով եւ հանցանքի վերաբերյալ այլ լուրերով։ Գլխավոր դատախազն օրերս Ազգային ժողովում պետք է ներկայացնի հանցագործության մասին վիճակագրական թվեր։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ Մարիաննա Բաղինյանի դատախազ ամուսնուն եւս ազատել են պաշտոնից․ հայտնում է օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթին մեկ այլ հոդվածի համաձայն՝ Արցախից 2020 թ. բռնի տեղահանված՝ զոհվածների գրեթե 90 ընտանիքներ վերջին շաբաթներին առերեսվում են Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի բարոյական ու ֆինանսական ահաբեկմանը:
Օրաթերթը նաև գրում է․ «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Ազգային Ժողով էր հրավիրել՝ դռնփակ նիստի: ՔՊ-ականները դիմել են Ավինյանին՝ պահանջելով գալ ու բացատրություն տալ տրանսպորտի գնի չվճարման վերաբերյալ տուգանքի նախագծի թեմայով: Սակայն իրական նպատակը եղել է «ԱՆԻՖ» հիմնադրամի և մյուս աղմկահարույց գործերով Ավինյանին «հարցաքննելը»:
Հրապարակ օրաթերթը գրում է․ Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում է նաեւ վարչապետի կինը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում:
Օրաթերթը նաև գրում է․ Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի։
Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, այսինքն` 300 հազար դրամ․ հայտնում է օրաթերթը։
Փաստի տեղեկություններով՝ ՔՊում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ: Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ՝ հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հազիվ հասնում է 9-10 տոկոսի:
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։