Մշակույթ 3 տարի առաջ - 18:23 29-10-2023

Մարդ գաղտնիքը․ այսօր փիլիսոփա, հոգեբան, պարուսույց Գեորգի Գյուրջիևի հիշատակի օրն է

«Նա, ով կարող է իսկապես սիրել, կարող է լինել: Նա, ով կարող է լինել, կարող է գործել: Նա, ով կարող է գործել, գոյություն ունի»,-համոզված էր խոշորագույն մտածող, հոգեբան, փիլիսոփա, մանկավարժ, պարուսույց Գեորգի Գյուրջիևը:

Այսօր «մարդ գաղտնիքի» հիշատակի օրն է։



Գյուրջիևը ծնվել է 1866 թ. Արեւելյան Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում՝ հունահայկական ընտանիքում: Նրա հայրը հույն էր, իսկ մայրը` հայ: Որոշ հետազոտողների կարծիքով` հայրն էլ էր հայ, բայց հունադավան եկեղեցու հետևորդ էր: Այնուամենայնիվ, ինքը` Գյուրջիևը, իրեն հայ էր համարում: Մանուկ հասակում նա ուսանել է Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգեւոր հոր մոտ, իսկ պատանի տարիքում տեղափոխվել է Արեւմտյան Հայաստանի Կարս քաղաք, որտեղ զբաղվում էր տարբեր կուլտուրաների եւ կրոնների, արգելված ուսմունքների, աստվածիմացության եւ յոգայի ուսումնասիրմամբ: Այնուհետև Գյուրջիևը, ճանապարհորդելով Արևելքում, Կենտրոնական Ասիայից հասնում է Եթովպիա և Սողոմոնյան կղզիներ: Ճանապարհորդության ընթացքում նա ծանոթանում է իսլամական տարբեր ուխտերի (միաբանություն, կարգ) ավանդույթների և վարպետների հետ: Այնուհետև ավելի քան 10 տարի Գյուրջիևը ապրում է Տիբեթում: Այստեղ նա ցուցաբերում է ահռելի հոգեբանական և հոգեկան ճիգեր, կորով, որն առավելապես էր գնահատվում Տիբեթում: Որոշ տեղեկությունների համաձայն` նա նաև փոքրիկ Դալայ Լամայի դաստիարակն ու ուսուցիչն էր և միաժամանակ զբաղեցնում էր տիբեթական իշխանության կարևոր ֆինանսական պաշտոններ:



Ռուսաստանում նա համարվում էր «մարդ գաղտնիք»։ Ոչ ոք չգիտեր, թե ով է նա, որտեղից է եկել և ինչ ազգության է պատկանում։ Նրա անձի շուրջ բազմաթիվ առասպելներ էին հյուսվել։

Ստալինն ու Գյուրջիևը վաղ պատանեկությունից ծանոթ են եղել։ Այն, որ նրանք միասին են սովորել Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում, բոլորին քաջ հայտնի է։ Բացի այդ, հայտնի է նաև, որ Ստալինը Մոսկվայում հյուրընկալվել է Գյուրջիևի հարազատ եղբոր մոտ։ Հենց նրանց մտերմությամբ էր բացատրվում նաև Կրեմլում քանդակագործ Մերկուրովի ունեցած արտոնյալ և առանձնահատուկ վիճակը, որը կառավարության անդամների և կուսակցական ապարատի գործիչների հետմահու դիմաքանդակներն էր անում։ Ի դեպ, Մերկուրովն իր հորեղբորորդու նման մասոնական միաբանության անդամ էր։ Որոշ տվյալների համաձայն` հենց Գյուրջիևն է համոզել Ստալինին փոխել է իր ծննդյան ամսաթիվ, ինչը թույլ է տվել նրան դառնալ երկրի ղեկավար և պահպանել իշխանությունը։



Համաձայն Գյուրջիևի ուսմունքի՝ մարդկությունը չի տիրապետում մտքի ու մարմնի մեկ միասնական ընկալման, և արդյունքում ապրում է իր կյանքը հիպնոտիկ քնի մեջ կամ այսպես ասած «արթմնի քնում»։ Սակայն համաձայն նույն ուսմունքի՝ մարդն ի վիճակի է իրեն փոխակերպել՝ հասնելով գերբարձր բանականության՝ տիրապետելով մարդկային լիարժեք կարողությունների, ինչն անհասանելի է սովորական մահկանացուների համար։

Գյուրջիևի մահվանից հետո իր անմիջական աշակերտները հիմնում են Գյուրջիևյան հիմնադրամներ և ասոցիացիաներ աշխարհի տարբեր երկրներում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը