Ներքին 2 տարի առաջ - 17:00 28-10-2023

Փաշինյանը սեփական ձախողումը արդարացնում է թուրքական ֆորմաներով․ իրավապաշտպանը՝ պարեկների մասին

Հոկտեմբերի 28-ին գործարկվել են Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի և Արմավիրի մարզի ստորաբաժանումները, որոնց հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս շնորհավորել է Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներին՝ հայտնելով, որ նրանք իրենց հիմա ավելի պաշտպանված կզգան։

Oragir.News-ի հետ զրույցում Փաշինյանի ելույթին հակադարձել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ սա վարչապետի հերթական ստախոսությունն է, որով հնարավոր չէ անվտանգություն ապահովել․

«Փաշինյանը Պարեկային ծառայության միջոցով չի կարող բարձրացնել մեր քաղաքացիների ապահովությունը։ Նախ պետք է կարողանալ սահմանների ապահովության հարցը լուծել, նոր՝ փորձել ներքին անվտանգություն հաստատել։ Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, երբ պարեկները Հրազդանում գնդակահարում են քաղաքացու, որին մինչ այսօր ոչ մի քրեական գնահատական չի տրվել։ Կամ երբ ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացուն կարող են ուղղակի գողանալ, տանել Բաքու։ Այսինքն՝ Փաշինյանը փորձեց հերթական անգամ իր բոլոր ձախողումները արդարացնել գեղեցիկ մեքենաներով և թուրքական ֆորմաներով, ինչ-որ բարեփոխում կամ չարեփոխում անելով»։

Հարցին՝ ինչպես է գնահատում հանրապետության մասշտաբով իրականացվող Պարեկային ծառայության աշխատանքները՝ Պողոսյանը պատաասխանեց, որ պարեկը գործիք է, որը Փաշինյանը բերել է որպես չարիք։

«Պարեկային ծառայության աշխատանքը գնահատելու համար մենք առաջին հերթին պիտի ունենանք նրանց կողմից թույլ տրված սխալներին տրված ճիշտ իրավական գնահատական։ Այդ ժամանակ կարելի էր ասել, որ նոր ներդրված ծառայությունն ուներ իր խնդիրները, բայց կա հստակ պետական վերահսկողություն և վերահսկողության արդյունքում խնդիրները վերացվել են։ Սա Փաշինյանի կողմից ներդրվում է, որպեսզի մարդիկ, որոնք չունեն կրթություն, պատրաստվածություն, ունենան զենք և ճիշտ պահին կարողանան այդ զենքը օգտագործել հենց ՀՀ քաղաքացու դեմ։ Եթե Ներքին զորքերին տրվում է հրաման, որից հետո նոր նրանք կարող են կրակ բացել, այդ հրամանը գրավոր է, և դրա պատասխանատուն միանշանակ հրաման տվողն է, ապա պարեկներին տվել են զենք, չեն սովորեցրել զենքից օգտվելու կուլտուրա, և պարեկը կարող է առանց հրամանի իր այդ զենքը գործարկել։ Պարեկը հենց այն գործիքն է, որը Փաշինյանը բերել է մեր գլխին՝ որպես չարիք, որի վնասների չափի մասին ապագայում ոչ ոք պատկերացում չունի»։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում