Ներքին 3 տարի առաջ - 15:45 26-10-2023

Մարդիկ չեն խորանում, որ էժանով Վայլդբերիզից առնելը օդից ընկած պարգև չէ. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է վիրուսային ծարգրերի աշխատանքի մասին.

«Ինչ խոսք, բարդ է մարդկանց մի բան համոզել, երբ իրենք ամեն ինչ հակառակն են տեսնում։ Վերցնենք ֆինանսական բուրգերը։

Իսկապես, նրանք, ով շուտ են ներգրավվում էս ամենի մեջ, լավ գումարներ աշխատում են։ Քաշվում է էն մեծամասնությունը, որն ավելի շատ է, քան բախտավորները, ով վերջում է մտնում գործի մեջ։ Իրենք փողը ներդնում են ու կորցնում։ Բայց մինչև էդ պահը չի գալիս, բոլորը գոհ են, քանի որ իսկապես գերշահույթ են ստանում։ Ու երբ մատնացույց ես անում, որ խարդախության մեջ են մտած, մինիմում, նեղանում են։ Հիմնականում անիծում ու հայհոյում - տենց տոննաներով նամակներ ունեմ ամեն դեպքից հետո։ Մարդիկ չեն էլ գիտակցում, որ հանցակից են, քանի որ ներգրավում են իրենց ընկերներին ու բարեկամներին, ու երբ դրանք վերջում քաշվում են, ոչ էլ հասկանում են, որ իրենց մեղքն էլ կար, որ իրենք մասնակցեցին մտերիմների խաբվվելու պրոցեսին որպես ուրախ, երջանիկ համոզող։

Կամ մի ուրիշ օրինակ։ Երեկ գրել էի, որ տարածվում է Վայլդբերիզի ծրագիր, որըը իրականում մեջը պարունակում է վտանգավոր հատված, ժողովրդական լեզվով ասած - վիրուս։ Ու էլի նույյն բանը։ Մի մասը ասում են, որ հեչ էլ վիրուս չի, օգտվում եմ, բան էլ չի լիլնում։

Կարծես, հեռախոսը պետք է փռշտար։ Պարզապես, օրերից մի օր, բանկային քարտից գումար կկորի, մարդ չի էլ մտածի, որ դրա հետ էր կապված։ Էլ չասեմ, որ մարդիկ չեն խորանում, որ էժանով Վայլդբերիզից առնելը օդից ընկած պարգև չէ, իրենք պարազպես խաբում են ինչ-որ մի վաճառողի, որը ավելորդ ճանապարհային ծախսի տակ ա ընկնում։ Որ մարդու հետ տենց բան անեին, հաստատ կնեղսրտվեր, մեղմ ասած։ Բայց որ իրականում մի հեռավոր վաճառողի, որը իր պես հասարակ մարդ է, քցում է, դրա մասին չի մտածում։ Կարևորը էժան է ավելի։ Ու էլի ինձ գալիս են անեծքներ, որ ժողովրդին չեմ թողում էժան ապրանք առնի։
Սենց մազալու բաներ»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»