Ներքին 2 տարի առաջ - 15:28 26-10-2023

Մի պղծեք Վիկտոր Համբարձումյանի հիշատակը. օգտատերերն առաջարկում են քրեականացնել արձան դնելը

Երեկվանցի համացանցում օգտատերերն ակտիվ քննարկում են Հայաստանում նոր արձաններ տեղադրելու կարգը։ Քննարկման պատճառը Վիկտոր Համբարձումյանի նոր արձանն էր, որը տեղադրվել է Վանաձորում։

Օգտատեր Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և գրել․ «Էս օբյեկտը Վանաձորում դրվել է որպես Վիկտոր Համբարձումյանի արձան։ Հեղինակը, որքան հասկացա, նույն մարդն է, որ Անդրանիկի արձանն էր սարքել Վանաձորում, որը էլի ․․․ նույնիսկ լեզուս չի պտտվում ասեմ, թե վատն էր։ Որովհետև վատ բառը չափազանց դրական գնահատական է։
Լավ, ասենք, եթե շատ եք ուզում արձաններ սարքել, կլնի՞ օրինակ Սփանչ Բոբի արձան քանդակեք։ Մենք էլ էդ ժամանակ գոնե չենք նեղվի էլ, որ ուռոդություն ա - դե հմի թող Սփանչ Բոբի արձանն էլ ուռոդություն էղնի։ Կամ Նիկոլի արձան քանդակեք, լավ։
Վաաբշե, որ ես հեղափոխություն անեմ, Հայաստանում նոր արձաններ դնելը քրեականացնելու եմ»։

Այս գրառումը շատերն են տարածել ֆեյսբուքում՝ կիսելով վերջինիս կարծիքը։

Որոշ օգտատերեր էլ այլ գրառումներ են արել, կրկին դժգոհելով, որ Հայաստանում թույլատրում են տեղադրել արձաններ, որոնք այնքան էլ ստացված չի կարելի համարել։ Առաջարկում են զերծ մնալ մեծերի հիշատակը պղծելուց կամ էլ քրեականացնել արձան տեղադրելը Հայաստանում։





Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից