Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:30 25-10-2023

Արցախից տեղահանված բազմանդամ ընտանիքը նոր բիզնեսի ունի՝ «Սըրտուզիլիք»


Մարտակերտի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ընտանիքը նոր բիզնես է սկսել։ Նրանք տանը պատրաստում են խմորեղեն։ Բիզնեսն անուն ունի՝ «Սըրտուզիլիք», որն արցախյան բարբառով է և նշանակում է սրտի ուզածը։

«Մտահաղացումը ծագեց ՀՊՏՀ-ում սովորող աղջկաս մոտ, ով մասնագիտությամբ մարկետոլոգ է։ Նա է ապրանքանիշի հեղինակը, ով զբաղվում է նաև կայքի աշխատանքներով»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց տիկին Գոհարը։

«Սըրտուզիլիքը» ի սկզբանե որոշել էինք, որ պիտի պատրաստի միայն արցախյան խմորեղեն, բայց հաշվի առնելով մեր հաճախորդների նախասիրություններն ու պատվերները՝ կատարում ենք բոլորի «սըրտուզիլիքը»։ Եթե, Աստծո կամոք, բիզնեսը կարողանանք զարգացնել, առաջիկայում մեծ նպատակներ ունենք։ Փակագծեր չեմ ուզում բացել, ինչպես ասում են, Աստծուց առաջ չընկնենք։ Միայն կասեմ, որ մեր երազանքն է Երևանում ունենալ փոքրիկ անկյուն, որտեղ մտնողը կզգա Արցախիս համն ու հոտը, կոլորիտն ու հյուրասիրությունը»։

Արցախցի ընտանիքի պատրաստած խմորեղեններն արդեն հասցրել են վայելել հաճախորդների վստահությունը․ «Ուր էլ ուզում ես գնա, ինչ թխվածք էլ ուզում ես փորձի, արցախցու պատրաստածի համը ուրիշ է», «Շնորհակալություն, շատ համեղ է, առաջիկայում նորից կօգտվենք և խորհուրդ կտամ օգտվել Ձեր համեղ խմորեղենների տեսականուց»,- «Սըրտուզիլիքը»-ի ֆեյսբության էջում գրել են հաճախորդները։

Արցախյան բարիքները վայելել ցանկացողները կարող են գրել «Սըրտուզիլիք»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 043202834, 055759564։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք

Ձեզ գուցե հետաքրքրի