Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:21 24-10-2023

Չարենցավանի ծննդատնից «Արմենիա» ԲԿ տեղափոխված ծննդկանի երեխան մահացած է ծնվել. shamshyan.com

Հոկտեմբերի 18-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնի ծննդատնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկան,Կոտայքի մարզի բնակիչ Օվսաննա Հակոբյանի նորածինը մահացել է:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Օվսաննան ասում էր, որ հոկտեմբերի 16-ին հղիության 6-րդ ամսում է գտնվել և իրեն վատ զգալու պատճառով դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոնի ծննդատանը՝ իրեն հսկող մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Պողոսյանին, ով լուրջ չի վերաբերվել նրա գանգատներին, դեղորայքային բուժում է նշանակել և ուղարկել տուն: Հոկտեմբերի 17-ին կրկին գնացել է ծննդատուն, էլ ավելի վատառողջ վիճակում, սակայն բժշկուհին կրկին հրաժարվել է վերցնել իր մշտական հսկողության տակ և ուղարկել է տուն: Արդեն հոկտեմբերի18-ի երեկոյան, երբ արդեն սկսվել են ծննդաբերական ցավեր, կրկին մեկնել են «Չարենցավան» բժշկական կենտրոն՝ մինչ այդ անընդհատ զանգահարելով Կ. Պողոսյանին, ով չի պատասխանել զանգերին և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Այնտեղ բարեհամբույր ընդունել են, ամբողջ գիշեր վերահսկել, սակայն քանի որ արդեն սկսվել էր ծննդաբերությունը ու չնայած բժիշկները ամեն հնարավոր ու անհնարինն արել են, երեխան մահացած է ծնվել և միայն հաջողվել է փրկել մայրիկի կյանքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք

Ձեզ գուցե հետաքրքրի