Ներքին 2 տարի առաջ - 15:20 24-10-2023

Արարատի փոխքաղաքապետի տղան՝ խոշոր ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ. shamshyan.com

Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Արարատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամազդ Հակոբյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Լուսաշող գյուղում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջված հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով՝ Ա. Հակոբյանը, նրա ուղևորներ՝ Արարատ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Գարիկ Թորոսյանն ու Նոյակերտ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հռիփսիմե Շահինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն:

Վթարի մասին ոստիկանությունն իմացել է հաջորդ օրը, քանի որ ավտոմեքենան վթարի վայրից հեռացրել են, վիրավորներն էլ չեն հայտնել, որ վթարի հետևանքով են վնասվածներ ստացել:

Վթարի հեղինակն աշխատում է Արարատի քաղաքապետարանում՝ որպես կոմունալի պետ. նա Արարատի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանի տղան է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում