Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:01 24-10-2023

Կամրջից ցած ընկած արցախցի 19-ամյա տղան գլխի ու ոտքերի վիրահատության պետք է ենթարկվի

«10 օր առաջ Երևանում՝ Բելաջիո ռեստորանային համալիրի հարակից կամրջից ցած ընկած արցախցի 19-ամյա տղայի վիճակը կայուն-ծանր է, բայց դեռ պետք է վիրահատությունների ենթարկվի»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ստեփանակերտցի 19-ամյա տղայի ծանոթներից մեկը:

«Տղան երեկ սկսել է ուտել, գդալով յոգուրտ են տվել, մինչև այդ ինչ տալիս էին հետ էր տալիս։ Վիճակը գնալով դեպի լավն է գնում, բայց դեռ չի խոսում, բառեր է ասում, բժիշկներն, անգամ, չեն թողնում, որ մայրը հետը շատ խոսի, սթրեսի ենթարկել չի կարելի, անգամ քննիչներին չեն թողնում մտնեն մոտը։ Դրական դինամիկա արդեն կա, բայց դեռ գլխի ու ոտքի վիրահատություններ պետք է արվեն»,-ասաց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցի 19-ամյա տղան «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարակից կամրջից ցած է նետվել: Տղային անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծանր։ Թե ինչն է ստիպել տղային գնալ այդ քայլին, դեռ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք