Մամուլ 3 տարի առաջ - 08:10 21-10-2023

Ադեկվատ իշխանության պարագայում Կավիտա Բելանին կհայտարարվեր պերսոնա նոն գրատա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շուրջ 2 շաբաթ առաջ ադրբեջանաթուրքական մամուլը ողողված էր Հայաստանում ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանիի անհեթեթ հայտարարությամբ. «Չկա վատ վերաբերմունքի մասին որեւէ տեղեկություն այն հայերի նկատմամբ, ովքեր լքել են Արցախը»: Ըստ մեր աղբյուրների՝ սույն տիկնոջը հրավիրել են ԱԳՆ եւ այդ հայտարարության վերաբերյալ «քննարկում» ունեցել։ ԱԳՆ-ից, ըստ էության, չհերքեցին մեր լուրը։

Մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասաց․ «Տեսաձայնագրությունը նայելով՝ կտեսնեք, որ ադրբեջանական կողմը համատեքստից կտրել էր UNHCR-ի ներկայացուցչի պատասխանը՝ տրված հարցին, ինչի կապակցությամբ մենք մեր մտահոգությունը հայտնել ենք UNHCR-ին: Վստահ եմ՝ տեսել եք, որ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցելության եւ զեկույցի վերաբերյալ ԱԳՆ-ն հայտնել է ՀՀ խիստ դժգոհությունը՝ հոկտեմբերի 4-ին ՄԱԿ պատվիրակության հետ ԱԳ նախարարի հանդիպմանը, ինչպես նաեւ հոկտեմբերի 2-ին՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հավելեմ, որ ՄԱԿ բոլոր գործակալությունների հետ ՀՀ աշխատանքային քննարկումները, համագործակցությունը կրում են պարբերական բնույթ»։

Նկատենք, որ ադեկվատ իշխանության պարագայում սույն տիկինը կհայտարարվեր պերսոնա նոն գրատա եւ ամենասեղմ ժամկետում ստիպված կլիներ լքել Հայաստանը՝ գուցե նաեւ այդպես անփառունակ ավարտելով իր «դիվանագիտական» կարիերան:



Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ