Թաղապետի պաշտոնները՝ լուրջ կռիվ. բունտ է հասունացել. Ժողովուրդ
copy image url

Թաղապետի պաշտոնները՝ լուրջ կռիվ. բունտ է հասունացել. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:32 21-10-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի թաղապետերի պաշտոնները դարձել են լուրջ կռիվ իշխանության եւ «Հանրապետություն» կուսակցության միչեւ, քանի որ իշխանությունը, համագործակցային դաշինք ունենալով «Հանրապետություն» կուսակցության հետ, պետք է նրանց էլ բաժանի թաղապետերի պաշտոններ։

Նախապես որոշված էր, որ 3 թաղապետ պետք է լքի պաշտոնը եւ հեռանա, եւ այդ պաշտոններին պետք է նշանակվեն «Հանրապետություն» կուսակցության անդամները։ Այժմ Մալաթիա-Սեբաստիա,Դավթաշեն եւ Նոր Նորք վարչական շրջանների այդ 3 ՔՊ-ական թաղապետերը մեծ բունտ են անում Ավինյանի մոտ, որ սա արդար քայլ չէ իրենց նկատմամբ, քանի որ իրենք իշխանության կողքին կանգնել եւ աջակցել են նրանց ամենավատ ժամանակաշրջանում, եւ հիմա ստիպում են լքել իրենց պաշտոնները։

Ամենավատ վիճակում գտնվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը՝ Ռոման Համբարձումյանը, որովհետեւ իր շրջապատում թաղապետը հպարտորեն ասել էր, որ նա խնդիր չունի Տիգրան Ավինյանի հետ, իսկ ընտրություններից հետո այդ պաշտոնը ավելի կամրապնդի, իսկ այժմ նրա գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Այս թեժ քննարկումները շարունակվում են Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արման Բարխուդարյանի շուրջ եւս:

Իրավիճակը թեժ է, բայց իշխանությունը տարբերակ չունի եւ պետք է այս պաշտոնները տա «Հանրապետություն» կուսակցությանը։

Հիշեցնենք, որ նախնական որոշված է, որ «Հանրապետություն» կուսակցությանը տրվելու է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որը ղեկավարելու է Ռոմիկ Մխիթարյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմներից է եղել, պատերազմի մասնակից է: Նրա տեղակալ նշանակվելու է Վաչե Վանյանը, որը եւս նույն կուսակցությունից է: Դավիթաշենը եւս կղեկավարի «Հանրապետություն» կուսակցությունը, դեռեւս որոշում են, թե ով, իսկ Նոր Նորքը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը:

Նաեւ սեւ ամպեր են կուտակվել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի գլխին, քանի որ որոշված է Կենտրոնի թաղապետ նշանակել Նուարդ Վարդանյանին։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
13:32 Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է
14:41 2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
15:50 Էջմիածնի սրտում ձուկ եմ բռնում, պարոն Փաշինյան, արի՝ տամ, տար ու կեր․ քաղաքացին՝ վարչապետին
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է
14:20 ԿԳՄՍՆ-ում չգիտեն, որ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն ուսանողներին ստիպում է «սեղան գցել»
11:49 Պուտինի սիրելի կեֆիրը «ցնցել է» ռուսական շուկան՝ առաջացնելով պահանջարկի կտրուկ աճ. RIA
09:05 Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը փնտրում ամենավստահելի սուպերլրագրողին