Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Սպորտ 3 տարի առաջ - 19:48 20-10-2023

ՀՖՖ հայտարարությունը՝ կապված տոմսերի թանկացման հետ

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բարձրացրել է Եվրո-2024ի ընտրական փուլի Հայաստան - Ուելս հանդիպման տոմսերի գները։

Ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել․

«Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երեւանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք.

Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսեւորումներով: Նախ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ գներով: Տեխնիկական խնդիրներ առաջացան նաև բուն վաճառքի հետ կապված. մեծ թվով իրական երկրպագուներ մնացին առանց տոմսի: Այս ամենը ստիպեց ՀՖՖ-ին վերանայել մոտեցումը և ձեռնարկել ստեղծված վիճակից դուրս գալու քայլեր:

Ուելսի հետ առաջիկա խաղի համար սահմանվել են տոմսերի նոր գներ, որոնք պիտակվել են որպես «թանկացած» տոմսեր, թեև իրականում դրանք թանկացել են մասամբ: Նախևառաջ, պահպանվել է տոմսերի գնի նվազագույն շեմը՝ 1000 դրամ, ընդ որում՝ նույնիսկ այս տարվա ընթացքում եղել են հանդիպումներ, երբ տոմսերի նվազագույն շեմը կրկնակի գերազանցել է Ուելսի հետ խաղի տոմսերի նվազագույն շեմը (մասնավորապես, Թուրքիայի հետ խաղի ժամանակ ամենաէժան տոմսերի գինը եղել է 2000 դրամ, իսկ 2021 թ. նոյեմբերին կայացած Հայաստան-Գերմանիա հանդիպման ամենաէժան տոմսերի գինը՝ 3000 դրամ), սակայն որևէ մեկն այն ժամանակ չի խոսել տոմսերի թանկացման մասին:

Միաժամանակ ՀՖՖ-ն տարբեր զեղչեր է սահմանել երկրպագուների տարբեր խմբերի համար, որոնք կարող են տոմսերը գնել իջեցված գներով: Կան նաև մշտապես իրականացվող այլ ծրագրեր, որոնք միտված են՝ կարգավորելու սոցիալապես անապահով խավերի մուտքը մարզադաշտ: Նշենք, որ ՀՖՖ-ն յուրաքանչյուր խաղի համար 100-ավոր տոմսեր է հատկացնում շահառուների տարբեր խմբերի, իսկ ֆան-ակումբներին տոմսերը վաճառվում են կրկնակի էժան գնով, եթե խոսքը չի գնում ամենաէժան տոմսերի մասին:

Հաշվի առնելով, որ Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով, կարելի է վստահաբար պնդել, որ գնային նոր քաղաքականությունն արդարացված է և, ամենայն հավանականությամբ, կիրառելի է լինելու նաև ազգային հավաքականի հաջորդ հանդիպումների համար: Այդուհանդերձ, ՀՖՖ-ն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք հանդիպումների տոմսերի գների հարցը քննարկել ՀՖՖ շահառուների կոմիտեի անդամների հետ, որոնք էլ առաջարկ կներկայացնեն տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ:

Ընդգծենք, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները 20 հազարանոց տոմսերի վերաբերյալ ճշգրիտ չեն, քանի որ տոմսերի այդ գինը սահմանվել է Ուելսի հավաքականի երկրպագուների, ինչպես նաև ՀՖՖ գործընկեր/հովանավորների համար:

Կարելի է փաստել, որ մեծ հաշվով Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների որոշակի թանկացման վերաբերյալ դժգոհողներն առաջին հերթին վերավաճառողներն են: ՀՖՖ-ն սև շուկայում հայտնված տոմսերի հետ կապված գործողություն իրականացնելու որևէ լիազորություն չունի, բայց կարծում ենք, որ գնային նոր քաղաքականությամբ հնարավոր եղավ առնվազն նպաստել այս արատավոր երևույթի նվազեցմանը, ինչի մասին վկայում է սև շուկայում վաճառվող տոմսերի վերաբերյալ հայտարարությունների քանակի կտրուկ նվազեցումը:

Իհարկե, դժգոհողների թվում են նաև իրական ֆուտբոլասերներ: Վստահեցնում ենք, որ տոմսային այս քաղաքականությունից չի տուժելու ոչ մի իրական ֆուտբոլասեր՝ հաշվի առնելով, որ ամենից արագ սպառվել են ամենաթանկ տոմսերը, իսկ 1000 դրամանոց տոմսերը, հոկտեմբերի 19-ի դրությամբ, դեռևս առկա էին վաճառքում:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վաճառքից ստացված գումարներին, ապա տեղեկացնում ենք, որ ավելի բարձր գներով վաճառված բոլոր տոմսերի հասույթն ուղղվելու է Արցախից տեղահանված և ֆուտբոլով զբաղվող երեխաների կարիքներին, ինչպես նաև ՀՖՖ կողմից իրականացվող, փախստականների և տեղահանված երեխաների համար նախատեսված «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի իրականացմանը»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում