Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:02 20-10-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ-ում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ՀՀ անվտանգային հարցերը

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման:

Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և արդյունավորման գործում: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը գոհունակությամբ ընդգծեց նաև Բելգիայի հայ համայնքի ներդրումը հայ-բելգիական հարաբերությունների սերտացման գործում։

Հանդիպմանը Հայոց Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի Թագավորությանը Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի, արցախյան հակամարտության ընթացքում Արցախի ժողովրդի անվտանգությանն ու իրավունքների պաշտպանությանն ինպաստ որդեգրած դիրքորոշումների, ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությունների և դժվարին այս ժամանակներում Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Անդրադառնալով մեր երկրի և ժողովրդի առջև ծառաց անվտանգային և գոյաբանական հարցերին՝ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության, ինչպես և Բելգիայի Թագավորության կողմից ազդու միջոցների գործադրումը։

Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ Դե Մույնքն իր խոսքում անդրադարձավ տարբեր ոլորտներում հայ-բելգիական համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարներին։ Դեսպանը Նորին Սրբությանը տեղեկացրեց Բելգիայի Թագավորության պատրաստակամության մասին աջակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների հաղթահարմանը։

Դեսպանը նաև տեղեկություններ փոխանցեց Բելգիայում բուժում ստացող Ստեփանակերտի պայթյունից տուժած արցախցիների առողջական վիճակի մասին։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք