Ներքին 2 տարի առաջ - 11:40 20-10-2023

«Նոր Երևան». մեկնարկում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագիրը

Հանրային ծառայողները բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից՝ նոր մեկնարկող հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում:

Քաղաքաշինության կամիտեից հայտնում են, որ կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով սահմանվում է Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

Ծրագրի շրջանակում հանրային ծառայողների համար «Նոր Երևան» թաղամասում առանձնացվել են ընդհանուր 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի, որոնք բաշխվելու են 2 փուլով: Առաջին փուլով նախատեսվում է բաշխել 700 բնակարան և 490 ավտոկայանատեղի, իսկ երկրորդ փուլով՝ 300 բնակարան և 210 ավտոկայանատեղի:

Քաղաքաշինական ներդրումային ծրագիրն իրականացվում է՝ հաշվի առնելով բնակարանային շինարարությունը խթանելու պետության հանձնառությունը, հանրային ծառայողների շրջանում լայն արձագանքը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճը:

Տեղեկացնենք, որ առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեի կայքում www.minurban.am և ֆեյսբուքյան էջում կհրապարակվի ծրագրին մասնակցելու և հայտեր ներկայացնելու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվելու է բոլոր գերատեսչություններին՝ ծրագրից օգտվել ցանկացող իրենց աշխատակիցների վերաբերյալ ամփոփ տեղեկանք կազմելու նպատակով:

Ամենից շատ դիտված

16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել