copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 09:00 20-10-2023

Փաշինյան Նիկոլ, պատասխան ես տալու․ անհետ կորածների ծնողները ճանապարհներ կփակեն

2020 թվականի պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են թակել պատկան մարմինների դռները,որպեսզի մի լուր իմանան իրենց որդիներից, բայց ապարդյուն
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներին Պաշտպանության նախարարությունից դեռ նախորդ ամիս էին փոխանցել, որ նախարար Սուրեն Պապիկյանը պատրաստ է հերթով ընդունել իրենց, սակայն, ինչպես ծնողներն էին հայտնել, կարճ ժամանակ անց կրկին կապ են հաստատել իրենց հետ և ասել, որ սահմանային լարվածությամբ պայմանավորված Պապիկյանը չի կարող իրենց ընդունել։

«Սեպտեմբերի սկզբին ՊՆ-ից զանգահարեցին, ներողություն խնդրեցին և ասացին՝ Սուրեն Պապիկյանը ժամանակ չունի, սահմանին իրավիճակը լարված է։ Ձայն չհանեցինք․․․ Հետո Արցախի վերջին պատերազմը եղավ․․․ 1 ամիս է անցել, բայց ՊՆ-ից դեռ մեզ հետ կապի դուրս չեն գալիս։ Մենք Կառավարության այսօրվա նիստին տեսանք Սուրեն Պապիկյանի և Արարատ Միրզոյանի ուրախության չափը, գոնե ամաչեն, հանրության աչքի առաջ այդպես չերևան, ինչի՞ վրա են ուրախանում,որ Արցախը կորցրեցի՞նք, որ հազարավոր զոհեր ունեցա՞նք, որ գերիներ ու անհետ կորածների հարցը չե՞ն կարողանում լուծել։ Պապիկյանը Կառավարության նիստին ծիծաղելու ժամանակ ունի,անհետ կորածի ծնողներին ընդունելու համար՝ ոչ»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։

Նրա խոսքով մոտ 2 շաբաթ առաջ էլ հանդիպել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, հետաքրքրվել, թե ի՞նչ քայլեր են իրականացնում իրենց որդիների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։

«Մենք ասել էինք՝ արբանյակներ վարձեք, տվյալ օրվա շարժով հայտնաբերեք, թե մեր տղաները որ կողմ են գնացել, բայց Աբազյանն ասաց՝ դրա համար գումար չեն տրամադրում, պատկերացնո՞ւմ եք։ Սնուփ Դոգի համերգի համար միլիոնավոր դոլարներ են ծախսում, իսկ մեր տղաների ճակատագիրը պարզելու համար՝ մի քանի տասնյակ կամ հարյուր հազար դոլար չեն ծախսում։ Այդ ծառայության արժեքը մենք չենք հորինել, Աբազյանն է ասել․․․

Մենք նաև Փաշինյանին նամակ էինք գրել, որ մեր որդիների հարցը Եվրոպայում բարձրացնի, բայց ելույթում ոչ մի տող չկար այդ մասին»,- դժգոհեցին ծնողները։

Նրանց խոսքով՝ եթե իշխանությունների անգործությունը շարունակվի, ապա առաջիկայում կրկին բողոքի ակցիաներ կիրականացնեն․

«Մեզ համար էլ հաճելի չէ ճանապարհ փակել, գոռալ, պաշտոնյաների հետ հանդիպումներ պահանջել, բայց իշխանություններն այլ ելք չեն թողնում․․․ Փաշինյան Նիկոլ, ուզես, թե ոչ, դու մի մի օր մեզ ընդունելու ես և պատասխան ես տալու»։
​​​​​

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան