Մամուլ 3 տարի առաջ - 07:54 20-10-2023

Ինչու են ոստիկանության ոչ բոլոր աշխատակիցները պարգևավճար ստացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերին գրել էր, որ խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգեւավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների եւ այլն, չեն ստացել պարգեւավճարներ, առանց հիմնավորման:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ եւ ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգեւավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու նպատակով:

Միայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթին ՆԳՆ-ից տեղեկացնում են. «ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 12.09.2023 թվականի թիվ 813-Ա հրամանով՝ պարգեւատրում են ստացել ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողները (աշխատողները)։ Պարգեւատրման համար հիմք է հանդիսացել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասը, այն է՝ պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների եւ (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգեւատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից եւ (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից»:

Վերը նշված տերմիններով լեցուն այս տեքստից կարելի է ենթադրել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը կամ այս պարագայում Արթուր Խուդինյանը կարող են պարգեւատրել բոլոր այն ծառայողներին, որոնք իրենց աշխատանքը որակյալ են կատարել: Չանդրադառնալով այն հարցին, որ նրանք պարտավոր են որակյալ աշխատանք կատարել, միանգամից անդրադառնանք այն կետին, որ մեզ ահազանգած քաղաքացին պնդում է, որ պարգեւներ ստացել են բոլոր աշխատակիցները: Այսինքն՝ ՆԳՆ-ում անխտիր բոլորը պարգեւավճարի արժանի գործեր են կատարում այն պարագայում, երբ հասարակությունը բողոքում է, օրինակ, պարեկների ոչ պատշաճ պահվածքից, ոստիկանները ցույցերի ժամանակ անօրինական բերման են ենթարկում քաղաքացիներին: Թե ինչու են բոլորը ստացել պարգեւավճար, իսկ ՀՀ ոստիկանական ակադեմիա դասընթացների՝ վերապատրաստման ուղարկված աշխատակիցները՝ ոչ, «Ժողովուրդ» օրաթերթը ավելի ուշ կհրապարակի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ