Ներքին 2 տարի առաջ - 19:07 19-10-2023

ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոմպոզիտորի հետ քննարկել է երաժշտարվեստին վերաբերող մի շարք հարցեր:

Դանիել Դանիելյանը ողջունել է կոմպոզիտորին և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարության՝ որպես մշակույթի ոլորտը համակարգող գերատեսչության դռները մշտապես բաց են ոլորտի ներկայացուցիչների առջև:

«Նախարարությունը կարևորում է խնդիրների՝ ուղիղ կապով ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումն ու լուծումների առաջադրումը: Մենք պետք է աչալուրջ լինենք արժեքների պահպանման գործում և քայլենք միևնույն ճանապարհով,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ու հավելել,- մշակութային քաղաքականությունը մշակելիս որպես հիմք պետք է ընդունենք մեր մեծերի, ոլորտի առաջատար ներկայացուցիչների փորձառությունն ու դրան միացնենք երիտասարդների եռանդը, նորարարական գաղափարները»:

Ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Ամիրխանյանը տեղեկացրել է, որ տարբեր լեզուներով նովելների շարք է երաժշտականացրել, ինչը նոր մոտեցում է երաժշտական արվեստում: Քանի որ ստեղծագործությունները դեռևս չեն հնչել, կողմերը քննարկել են գալիք տարվա ընթացքում հանրապետության տարբեր խմբերի միջոցով դրանց կատարման հարցը:

«Մեր խնդիրն է հանրահռչակել մեր երաժշտարվեստը՝ որպես ազգ, որը կրողն է համաշխարհային մշակութային արժեքների: Հանրահռչակելով մեր արվեստը՝ մենք պետք է ցույց տանք, որ մենք ևս համաշխարհային աստղաբույլի մի մասն ենք և գտնվում ենք աշխարհի մշակութային խաչմերուկում»,-նշել է Դանիել Դանիելյանը:

Նշվում է, որ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ միասին քայլելու, նոր ծրագրեր ու գաղափարներ իրականացնելու, ոլորտի առաջխաղացմանը նպաստելու առումով:

«Ազգային երաժշտության հանրահռչակումն ու քարոզչությունը պետք է իրականացվեն միասնական ռազմավարությամբ՝ որպես առաջնահերթություն մեր երաժշտական բոլոր խմբերի համար: Մեր երգի, պարի խմբերի, նվագախմբերի խնդիրը պետք է լինի նաև դպրոցահասակներին մշակույթի դաշտ բերելը և օգնել նրանց՝ կողմնորոշվելու մասնագիտության և կյանքի ճանապարհի ընտրության հարցում»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը վստահեցրել է, որ ոլորտի երախտավորների հետ հանդիպումները շարունակական են լինելու:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է