Ներքին 2 տարի առաջ - 10:32 17-10-2023

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Բունդեսթագի պատգամավորների հետ

Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել հոկտեմբերի 16-ին Բունդեսթագում:

«ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել ենք Բունդեսթագի պատգամավորներ՝ ՔԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կնուտ Աբրահամի և ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտի հետ:

Քննարկվել են մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման հնարավորություններն ու ուղիները: Ներկայացվել են խաղաղության օրակարգի շուրջ հայկական տեսակետը, տարածաշրջանային դերակատարների նկատմամբ ՀՀ հարաբերությունների առանցքային դրույթները, ԵՄ արժեքներին հավատարիմ մնալու ՀՀ հանձնառությունը»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաքոյանը:

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ