Սպորտ 3 տարի առաջ - 17:00 14-10-2023

Արցախցի մարզիչը տեղահանվելու ժամանակ առաջին հերթին իր հետ վերցրել է բասկետբոլային գնդակները՝ մի կողմ թողնելով տան իրերը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հանդիպել են Արցախից տեղահանված բասկետբոլի մարզիչներին։

Փորձառու մարզիչները հայտնել են, որ փորձելու են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում և այս օրերին ակտիվ կապի մեջ են Արցախից տեղահանված իրենց սաների հետ:

Սուրեն Զոհրաբյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշել է հետևյալը.

«Քննարկել ենք, թե ինչ ուղիներով կկարողանանք համագործակցել և օժանդակել նրանց աշխատանքի հետագա ընթացքը:

Մարզիչներից Գևորգ Շահնազարյանը, ով երկար տարիներ աշխատում է տղաների և աղջիկների հետ, տեղահանվելու ժամանակ առաջին հերթին իր հետ վերցրել է բասկետբոլային գնդակները՝ մի կողմ թողնելով տան իրերը։ Նա ավտոմեքենան բարձել է գնդակներով և ընտանիքի հետ շարժվել դեպի Երևան: Այս քայլ ցույց է տալիս, թե մարզիչը որքան նվիրված է իր աշխատանքին: Մենք կփորձենք աջակցել նրանց այս դժվարին փուլը հաղթահարելու համար»:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում